603.0006.150403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2003 թվականի N 06-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշմամբ հաստատված կարգի կետ 9-ի գ) ենթակետի չորրորդ պարբերությունում կատարել հետևյալ փոփոխությունը.
i
«ՀՀ պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերով: