040.1290.231003
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2003 թվականի N 1290-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 242 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի «Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 242 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
որոշմամբ հաստատված` դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկը լրացնել`
«0719 Տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր դիպլոմավորված
(ըստ կիրառման բնագավառների) մասնագետ 6 տարի»,
«0902 Օգտակար հանածոների ստորգետնյա դիպլոմավորված
մշակումներ մասնագետ 6 տարի»,
«1102 Գունավոր մետաղների մետաղագործություն դիպլոմավորված
մասնագետ 6 տարի»,
«1201 Մեքենաշինության տեխնոլոգիա դիպլոմավորված
մասնագետ 6 տարի
1202 Մետաղահատ հաստոցներ և գործիքներ դիպլոմավորված
մասնագետ 6 տարի»,
«2007 Ռադիոտեխնիկա դիպլոմավորված
մասնագետ 6 տարի»,
«2501 Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա դիպլոմավորված
մասնագետ 6 տարի»
տողերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ