040.1289.231003
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2003 թվականի N 1289-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար վիրաբուժական ռենտգենյան սարք ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 29200,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սահմանված կարգով ապահովել «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի` 29200,0 հազ. դրամ գումարի չափով ավելացումը:
5. «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կապակցությամբ նոր թողարկված բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1289-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Վերաբաշխում |
|տային |խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական |«Հայաստանի |
|ծախսերի |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |Հանրապետության |
|գործառա-|ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |2003 թվականի |
|կան դասա|անվանումները |պետական բյուջեի |
|կարգման | |մասին» Հայաստանի |
| | |Հանրապետության |
|________| |օրենքի N 1 |
|խ |ենթա-| |հավելվածում և |
|ու|խում-| |փոփոխություններ |
|մ |բը | |Հայաստանի |
|բ | | |Հանրապետության |
|ը | | |կառավարության |
| | | |2003 թվականի |
| | | |փետրվարի 6-ի |
| | | |N 184-Ն որոշման |
| | | |N 5 հավելվածում |
| | | |(փակագծերում նշված|
| | | |են հատկացումներից |
| | | |պակասեցվող, իսկ |
| | | |դրական նշանով` |
| | | |ավելացվող |
| | | |գումարները) |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | | | տարի |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | | ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |0.0 |
|__|_____|_____________________________________________|__________________|
|05| | ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ |(29200.0) |
|__|_____|_____________________________________________|__________________|
|05| 02 |Հիվանդանոցային բուժօգնություն |(29200.0) |
| | |այդ թվում` | |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | |06. Շտապ բժշկական օգնության գծով պետական | |
| | |պատվեր |(130000.0) |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | |այդ թվում` | |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |(130000.0) |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | |ՀՀ առողջապահության նախարարություն |(130000.0) |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | |09. Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական | |
| | |օգնության գծով պետական պատվեր |100800.0 |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | |այդ թվում` | |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |100800.0 |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | |ՀՀ առողջապահության նախարարություն |100800.0 |
|__|_____|_____________________________________________|__________________|
|14| 06 |02. Հայաստանի Հանրապետության կառավարության | |
| | |պահուստային ֆոնդ` չկանխատեսված ծախսերի համար |29200.0 |
|__|_____|_____________________________________________|__________________|
| | |ՀՀ կառավարություն |29200.0 |
._________________________________________________________________________.