040.1197.290903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2003 թվականի N 1197-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1197-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|տային |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |Հանրապետության 2003 |
|ծախսերի |տնտեսագիտական դասակարգման հոդվածների, |թվականի պետական բյուջեի|
|գործառա-|ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |մասին» Հայաստանի |
|կան դասա|իրականացնող մարմինների անվանումները |Հանրապետության օրենքի |
|կարգման | |N 1 հավելվածում և |
| | |փոփոխություններ |
| | |Հայաստանի |
| | |Հանրապետության |
| | |կառավարության 2003 |
|________| |թվականի փետրվարի 6-ի |
|խ |ենթա-| |N 184-Ն որոշման N 5 |
|ու|խում-| |հավելվածում |
|մ |բը | |(փակագծերում նշված են |
|բ | | |հատկացումներից |
|ը | | |պակասեցվող, իսկ դրական |
| | | |նշանով` ավելացվող |
| | | |գումարները) |
| | | |_______________________|
| | | | ինն ամիս | տարի |
|__|_____|________________________________________|___________|___________|
|04| 07 |01. Միջին մասնագիտական ուսուցման գծով | | |
| | |պետական պատվեր |0.0 |(3743.3) |
| | |ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական | | |
| | |կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե |0.0 |(3743.3) |
| | | այդ թվում` | | |
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |0.0 |(3743.3) |
|__|_____|________________________________________|___________|___________|
|14| 06 |02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ` | | |
| | |չկանխատեսված ծախսերի համար |0.0 |3743.3 |
| | |ՀՀ կառավարություն |0.0 |3743.3 |
._________________________________________________________________________.