040.1172.250903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2003 թվականի N 1172-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ԵՎ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 545-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի «Սպորտային միջոցառումների գծով 2003 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» N 545-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի 5-րդ սյունակում`
i
ա) 5-րդ տողի «50000.0» թիվը փոխարինել «37806.5» թվով.
բ) 7-րդ տողի «14149.2» թիվը փոխարինել «24149.2» թվով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1172-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|տային |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |Հանրապետության 2003 |
|ծախսերի |տնտեսագիտական դասակարգման հոդվածների,|թվականի պետական բյուջեի |
|գործառա-|ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |մասին» Հայաստանի |
|կան դասա|իրականացնող մարմինների անվանումները |Հանրապետության օրենքի |
|կարգման | |N 1 հավելվածում և |
| | |փոփոխություններ Հայաստանի |
| | |Հանրապետության |
| | |կառավարության 2003 թվականի|
| | |փետրվարի 6-ի N 184-Ն |
|________| |որոշման N 5 հավելվածում |
|խ |ենթա-| |(փակագծերում նշված են |
|ու|խում-| |հատկացումներից պակասեցվող,|
|մ |բը | |իսկ դրական նշանով` |
|բ | | |ավելացվող գումարները) |
|ը | | |__________________________|
| | | | տարի |
|__|_____|_____________________________________|__________________________|
|07| 09 |05. «Սպորտային միջոցառումների | |
| | |կազմակերպման կենտրոն» պետական ոչ | |
| | |առևտրային կազմակերպության կողմից | |
| | |Օլիմպիական խաղերում, Աշխարհի, | |
| | |Եվրոպայի առաջնություններում և գավաթի| |
| | |խաղարկություններում հաղթողների և | |
| | |մրցանակակիրների դրամական պարգևների | |
| | |վճարման ապահովում | (10000.0) |
| | |_____________________________________|__________________________|
| | |ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական | |
| | |կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե | (10000.0) |
| | |_____________________________________|__________________________|
| | |այդ թվում` | |
| | |_____________________________________|__________________________|
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման | |
| | |ծախսեր | (10000.0) |
|__|_____|_____________________________________|__________________________|
|07| 09 |07. Մարզերի միջև սպորտային խաղերի | |
| | |անցկացման գծով «Սպորտային | |
| | |միջոցառումների կազմակերպման կենտրոն» | |
| | |պետական ոչ առևտրային կազմակերպության| |
| | |կողմից իրականացվող պետական պատվեր | 10000.0 |
| | |_____________________________________|__________________________|
| | |ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական | |
| | |կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե | 10000.0 |
| | |_____________________________________|__________________________|
| | |այդ թվում` | |
| | |_____________________________________|__________________________|
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման | |
| | |ծախսեր | 10000.0 |
._________________________________________________________________________.