i
(ուժը կորցրել է 12.04.01 թիվ 286 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
16 ապրիլի 1991 թ. թիվ 282
i
ԲՆԱԿԱՆ ԱՐՈՏՆԵՐԻ, ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ նախկին կոլտնտեսություններին, խորհտնտեսություններին և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող պետական այլ ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկներին ամրացված պետական ֆոնդի հեռագնաց ամառային ու ձմեռային արոտները մնում են պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինության տակ:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` շրջանային խորհուրդների գործկոմների հետ համատեղ 1992-1993 թվականների ընթացքում ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ամառային ու ձմեռային արոտների տարածությունների կազմակերպման, դրանց հետագայում արդյունավետ օգտագործման վերաբերյալ:
/3 կետը ուժը կորցրել է 13.09.93թ. թիվ 461 որոշում/
4. Պատգամավորների գյուղխորհուրդների գործկոմների տնօրինությանը հանձնված վարչական տարածքում գտնվող արոտավայրերի վարձավճարի նվազագույն չափը կիրառվում է նաև հեռագնաց արոտավայրերի նկատմամբ:
5. Արոտավայրը 10 տարով օգտագործման պայմանագիր կնքած վարձակալներն առաջին երկու տարիների ընթացքում ազատվում են վարձավճարից:
6. Հեռագնաց անասնապահության համար ամառային և ձմեռային արոտներն օգտագործման են տրվում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 166 որոշմամբ հաստատված հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրության համաձայն:
i
7. Հայաստանի հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 166 որոշմամբ հաստատված հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրության 30, 31, 32 և 33-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<30. հեռագնաց="" անասնապահության="" համար="" պետական="" ֆոնդի="" ամառային="" և="" ձմեռային="" արոտները,="" անկախ="" նրանից,="" թե="" որ="" շրջանի="" վարչական="" տարածքում="" են="" տրվում="" անասնապահական="" մթերքներ="" արտադրող="" գյուղացիական="" և="" գյուղացիական="" կոլեկտիվ="" տնտեսություններին="" և="" այլ="" իրավաբանական="" անձանց`="" վարձակալական="" հիմունքներով,="" հայաստանի="" հանրապետության="" նախարարների="" խորհրդի="" որոշմամբ,="" կարճատև`="" մինչև="" 3="" տարի="" և="" երկարատև`="" 3-10="" տարի="">30.>
31. Հեռագնաց անասնապահության համար ամառային ու ձմեռային արոտների կարիք ունեցող գյուղատնտեսական հիմնարկ-ձեռնարկությունները, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները հայտերը ներկայացնում են իրենց պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործկոմներին` նշելով ամառային կամ ձմեռային արոտավայրերը տեղափոխվող անասունների գլխաքանակը, տեսակը և սեռահասակային կազմը:
Պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները ուսումնասիրում, ամփոփում են ստացված հայտերը և առաջարկություն ներկայացնում իրենց պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին:
Պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները ուսումնասիրում են ստացված հայտերը ու այն պատգամավորների շրջխորհուրդների գործկոմները, որոնց վարչական տարածքում են գտնվում ամառային կամ ձմեռային արոտները, որոշում են ընդունում ու համապատասխան նյութերը ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` հետագա ընթացք տալու համար: Իսկ այն պատգամավորների շրջանային խորհուրդների գործկոմները, որոնց վարչական տարածքում չկան ամառային կամ ձմեռային հեռագնաց արոտներ, կամ պակաս են պահանջվող նորմաներից, հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն պատգամավորների այն շրջխորհուրդների գործկոմներ, որոնց վարչական տարածքում են գտնվում ամառային և ձմեռային արոտները: Ստացված հայտերը ուսումնասիրվում են և 10-օրյա ժամկետում սահմանված կարգով առաջարկություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
32. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ուսումնասիրում է ստացված նյութերը, այն ամփոփում և համապատասխան փաստաթղթերը որոշման նախագծի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից որոշում ընդունելուց հետո համապատասխան շրջխորհրդի գործկոմներն ըստ տրամադրվող արոտների, կնքում են պայմանագրեր` վարձավճարի վերաբերյալ:
33. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից քննարկմանը ներկայացվող հողհատկացման գործում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը`
ա) հողամասի պահանջի վերաբերյալ պատգամավորների շրջանային խորհրդի գործկոմի հայտը.
բ) արոտավայր տրամադրող շրջանի պատգամավորների շրջանային խորհրդի գործկոմի որոշումը.
գ) տեղեկանք անասնագլխաքանակի և տեսակի մասին, որի համար անհրաժեշտ է արոտավայր հատկացնել.
դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եզրակացությունը և հողամաս հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը.
ե) հատկացվող հողամասի հատակագիծը>.
8. Արոտների վարձակալության պայմանները որոշվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և վավերացվում պայմանագրով` պահպանելով անասնագլխաքանակի նորման:
Արոտների օգտագործման ընդունված պայմանների խախտման կամ գլխաքանակի փոփոխման դեպքում պայմանագիրը պետք է վերանայվի:
/ 9 կետը ուժը կորցրել է 13.09.93թ. թիվ 461 որոշում/
10. Արոտների վարձակալական վճարներից տեղական խորհուրդների գործկոմներում գոյացած միջոցների առնվազն 50 տոկոսը հատկացվում է ըստ նպատակային նշանակության` արոտների բարելավման համար:
/11 կետը ուժը կորցրել է 13.09.93 թիվ 461 և 09.03.94 թիվ 108 որոշումներ/
i
12. Արոտների, չսեփականաշնորհված խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալության վճարները թողնվում են դրանք տնօրինող գյուղական, ավանային, քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին: Ընդ որում, շրջխորհուրդների գործկոմների կողմից վարձակալության տրվող հողատեսքերի վարձավճարի 50 տոկոսը մուտք է արվում հանրապետական, իսկ 50 տոկոսը` շրջանային բյուջե: Ավանային, գյուղական և քաղաքային խորհուրդների գործկոմների կողմից վարձակալության տրվող հողատեսքերի վարձավճարի 50 տոկոսը մուտք է արվում տեղական բյուջե, իսկ մնացածը` հանրապետական բյուջե:
Վարձակալված հողերի վարձավճարը մուծվում է կանխիկ գումարով կամ փոխանցման կարգով, ընդ որում, վարձավճարի 50 տոկոսը վճարվում է պայմանագիրը կնքելու պահին, իսկ մնացածը` արոտային շրջանի առաջին երկու ամիսների ընթացքում:
13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի հոկտեմբերի 27-ի <հայաստանի հանրապետության="" տարածքում="" որոշ="" նպատակներով="" հողամասերի="" հատկացումները="" ժամանակավորապես="" դադարեցնելու="" մասին=""> N 490 որոշումը:
հայաստանի>