040.1067.020903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2003 թվականի N 1067-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
օգոստոսի 28-ի N 1067-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |գործառական դասակարգման |Հանրապետության 2003 |
|գործառական |խմբերի և ենթախմբերի, |թվականի պետական բյուջեի |
|դասակարգման|տնտեսագիտական դասակարգման |մասին» ՀՀ օրենքի N 1 |
| |հոդվածների, ֆինանսավորվող |հավելվածում և |
| |ծրագրերի և դրանք |փոփոխություններ ՀՀ |
| |իրականացնող մարմինների |կառավարության 2003 |
| |անվանումները |թվականի փետրվարի 6-ի |
| | |N 184-Ն որոշման N 5 |
| | |հավելվածում (փակագծերում |
| | |նշված են հատկացումներից |
| | |պակասեցվող, իսկ դրական |
| | |նշանով` ավելացվող |
| | |գումարները) |
|___________|__________________________|_________________________|
|խում|ենթա- | | ինն ամիս | տարի |
|բը |խումբը| | | |
|____|______|__________________________|___________|_____________|
| 14 | 08 |03. Բարձրագույն և | (6670.2) | (24137.2) |
| | |հետբուհական ուսուցման | | |
| | |գծով պետական պատվեր | | |
| | |__________________________|___________|_____________|
| | |ՀՀ կրթության և գիտության | (6670.2) | (24137.2) |
| | |նախարարություն | | |
| | | այդ թվում` | | |
| | |__________________________|___________|_____________|
| | |Կրթաթոշակներ | (2060.0) | (8240.0) |
| | |__________________________|___________|_____________|
| | |Այլ ծառայությունների | (4610.2) | (15897.2) |
| | |ձեռքբերման ծախսեր | | |
|____|______|__________________________|___________|_____________|
| 14 | 06 |02. ՀՀ կառավարության | 6670.2 | 24137.2 |
| | |պահուստային ֆոնդ` | | |
| | |չկանխատեսված ծախսերի համար| | |
| | |__________________________|___________|_____________|
| | |ՀՀ կառավարություն | 6670.2 | 24137.2 |
.________________________________________________________________.