Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1009.210803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2003 թվականի N 1009-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից «ՈՒռուցքաբանության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված էլեկտրոնների գծային արագացուցչի տեղադրման և «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքի վերանորոգման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել համապատասխանաբար` 29563,0 հազ. և 5000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» և «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածներով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

օգոստոսի 14-ի N 1009-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային |Բյուջետային ծախսերի գործառական|Վերաբաշխում «Հայաստանի       |

|ծախսերի     |դասակարգման խմբերի և          |Հանրապետության 2003 թվականի  |

|գործառական  |ենթախմբերի, ֆինանսավորվող     |պետական բյուջեի մասին»       |

|դասակարգման |ծրագրերի և  դրանք իրականացնող |Հայաստանի Հանրապետության     |

|            |մարմինների անվանումները       |օրենքի N 1 հավելվածում և     |

|            |                              |փոփոխություններ ՀՀ           |

|            |                              |կառավարության 2003 թվականի   |

|            |                              |փետրվարի 6-ի N 184-Ն որոշման |

|            |                              |N 5 հավելվածում (փակագծերում |

|            |                              |նշված են հատկացումներից      |

|            |                              |պակասեցվող, իսկ դրական       |

|            |                              |նշանով` ավելացվող գումարները)|

|____________|______________________________|_____________________________|

|խում-|ենթա- |                              |    ինն ամիս   |     տարի    |

|բը   |խումբը|                              |               |             |

|_____|______|______________________________|_______________|_____________|

| 05  |  02  |10. Անհետաձգելի բժշկական      |               |             |

|     |      |օգնության գծով պետական պատվեր |(44 793.0)     |(44 793.0)   |

|     |      |ՀՀ առողջապահության            |               |             |

|     |      |նախարարություն                |               |             |

|     |      |______________________________|_______________|_____________|

|     |      |11. Բնակչության սոցիալապես    |               |             |

|     |      |անապահով և  հատուկ խմբերում   |               |             |

|     |      |ընդգրկվածների բժշկական        |(37 370.0)     |(37 370.0)   |

|     |      |օգնության գծով պետական պատվեր |               |             |

|     |      |ՀՀ առողջապահության            |               |             |

|     |      |նախարարություն                |               |             |

|_____|______|______________________________|_______________|_____________|

| 05  |  05  |01. Այլ պետական ոչ առևտրային  |               |             |

|     |      |կազմակերպությունների գծով     |               |             |

|     |      |սուբսիդավորում                | 36 600.0      | 36 600.0    |

|     |      |ՀՀ առողջապահության            |               |             |

|     |      |նախարարություն                |               |             |

|     |      |______________________________|_______________|_____________|

|     |      |03. Կենտրոնացված կարգով       |               |             |

|     |      |նորագույն բժշկական            |               |             |

|     |      |սարքավորումների և  գործիքների | 11 000.0      | 11 000.0    |

|     |      |ձեռքբերման գծով պետական պատվեր|               |             |

|     |      |ՀՀ առողջապահության            |               |             |

|     |      |նախարարություն                |               |             |

|_____|______|______________________________|_______________|_____________|

| 14  |  06  |02. Հայաստանի Հանրապետության  |               |             |

|     |      |կառավարության պահուստային     | 34 563.0      | 34 563.0    |

|     |      |ֆոնդ` չկանխատեսված ծախսերի    |               |             |

|     |      |համար                         |               |             |

|     |      |ՀՀ կառավարություն             |               |             |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2003
N 1009-Ն
Որոշում