603.0008.100703
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 07 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303219
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 2003 թվականի N 08-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 60 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի օգոստոսի 15-ի «Վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձևերի մասին կարգը հաստատելու մասին» թիվ 60 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
ա/ Կետ 11-ի երկրորդ պարբերությունում «տեղեկատվական-վերլուծական» բառերը փոխել «վիճակագրական» բառով,
i
բ/ Կետ 20-ը` առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
««Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» վիճակագրական ամսական զեկույցները վիճակագրական տեղեկատվության սպառողներին են տրամադրվում ամսական կտրվածքով` հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 40-րդ օրը:»
գ/ Կետ 25-ի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական հրատարակությունների օրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության արխիվային գործի գործակալության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակչական գործի գործակալության, Հայաստանի Հանրապետության ազգային գրապալատի, Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության արխիվի (ներառյալ էլեկտրոնային տվյալների բազան) միջոցով:»: