040.0867.140703
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 2003 թվականի N 867-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի ռացիոնալացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1236 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2047-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման 2-րդ կետի «զ» ենթակետում «մայիսը» բառը փոխարինել «նոյեմբերը» բառով.
i
բ) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) մինչև 2003 թվականի հուլիսի 25-ը հաստատել`
միաձուլվող կազմակերպությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտականությունների նորաստեղծ կազմակերպություններին փոխանցման ակտերը,
միաձուլվող կազմակերպությունների միջև կնքված միաձուլման պայմանագրերը».
գ) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Ռացիոնալացման նպատակով`
. «Հրազդանի թիվ 3 միջն. դպրոց» և «Հրազդանի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Հրազդանի վարժարան» և «Հրազդանի թիվ 14 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Հրազդանի թիվ 14 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն` նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու
իրավունք, . «Ծաղկաձորի ռուսական դպրոց» և «Ծաղկաձորի միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Ծաղկաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն` նրան վերապահելով ռուսական դասարաններ ունենալու
իրավունք, . «Չարենցավանի վարժարան» և «Չարենցավանի թիվ 5 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն` նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու
իրավունք, . «Աբովյանի արևելյան լեզուների թեքումով հիմնական դպրոց» և «Աբովյանի թիվ
4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման
ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աբովյանի թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպություն` նրան վերապահելով պարսկերենով և
արաբերենով խորացված ուսուցմամբ դասարաններ ունենալու իրավունք, . «Աբովյանի վարժարան» և «Աբովյանի թիվ 5 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Աբովյանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն` նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու
իրավունք, . «Բյուրեղավանի թիվ 3 միջն. դպրոց» և «Բյուրեղավանի թիվ 1 միջն. դպրոց»
պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով
վերակազմակերպել` ստեղծելով «Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոց»
պետական ոչ առևտրային կազմակերպություն` 2 դպրոցական շենքը թողնելով թիվ
1 դպրոցի օգտագործմանը».
դ) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման
Ռացիոնալացման նպատակով`
. «Մեծամորի մանկապարտեզ-կրտսեր դպրոց» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 64
աշակերտին տեղափոխել Մեծամորի թիվ 2 դպրոց, . «Մեծամոր քաղաքի թիվ 2 միջն. դպրոց» և «Մեծամոր քաղաքի թիվ 3 միջն. դպրոց»
պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով
վերակազմակերպել` ստեղծելով «Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց»
պետական ոչ առևտրային կազմակերպություն, . Դալարիկի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպել որպես Դալարիկի հիմնական
դպրոց, . մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել
«Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»
պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ
կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 292-ով».
ե) որոշման N 3 հավելվածից հանել 2-րդ կետը և NN 1 և 2 աղյուսակները.
i
զ) որոշման N 4 հավելվածից հանել «Ապարանի թիվ 3 միջնակարգ դպրոցի կարգավիճակը փոխել և վերակազմավորել որպես Ապարանի հիմնական դպրոց» բառերը.
է) որոշման N 5 հավելվածում`
i
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ռացիոնալացման նպատակով`
. «Վանաձորի թիվ 3 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Վանաձորի թիվ 16 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 29 միջն. դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Վանաձորի թիվ 16 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Վանաձորի թիվ 20 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 1 վարժարան» պետական
ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Վանաձորի թիվ 20 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . Վանաձորի թիվ 23 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր
իրականացնող դպրոց, . «Ալավերդու թիվ 5 միջն. դպրոց» և «Ալավերդու թիվ 6 միջն. դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Ալավերդու թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Ստեփանավանի թիվ 3 միջն. դպրոց» և «Ստեփանավանի թիվ 4 միջն. դպրոց»
պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով
վերակազմակերպել` ստեղծելով «Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպություն, . Սպիտակի թիվ 5 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր
իրականացնող դպրոց, . «Սպիտակի թիվ 7 միջն. դպրոց» և «Սպիտակի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն:
Ինչպես նաև հիշատակված բոլոր դպրոցներում իրականացվելու են ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ` դասարանների վերակոմպլեկտավորում, դասարանների խտության համապատասխանեցում պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմերին: N 1 աղյուսակում ներկայացվում են տեղեկություններ այդ դպրոցների մասին»,
. N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|NN | Դպրոցի |Աշակերտ- |Դասարան- |ՈՒսուցիչ-|Դասավանդվող|Վարչական և |
|ը/կ| անվանումը |ների թիվը|ների թիվը|ների թիվը|դրույքների |սպասարկող |
| | | | |** | թիվը* |հաստիքների |
| | | | | | | թիվը |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
| | |ընդամենը |ընդամենը |ընդամենը |ընդամենը |ընդամենը |

|1. |Վանաձորի թիվ 3 |1216 |39 |71 |70,2 |41 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|2. |Վանաձորի թիվ 16|521 |19 |35 |34,2 |26 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|3. |Վանաձորի թիվ 20|698 |27 |49 |48,6 |29 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|4. |Ալավերդու թիվ 5|413 |16 |36 |27 |24 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|5. |Ստեփանավանի |934 |29 |53 |52,2 |23 |
| |թիվ 3 | | | | | |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|7. |Սպիտակի թիվ 2 |738 |27 |49 |48,6 |28 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
| |Ընդամենը |4520 |157 |293 |287 |171 |
._________________________________________________________________________.
Դասարանների միջին խտությունը` 29,4:
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը` 1/16,3:
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են` պահպանելով մինչև
ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8
դրույք): ** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք
(18 ժամ)».
ը) որոշման N 6 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Ռացիոնալացման նպատակով`
. «Գավառի թիվ 5 միջն. դպրոց» և «Գավառի թիվ 6 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Սևանի թիվ 2 միջն. դպրոց» և «Սևանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Սևանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Վարդենիսի վարժարան» և «Վարդենիսի թիվ 3 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Մարտունի քաղաքի արհեստագործական ավագ դպրոց» և «Մարտունի քաղաքի թիվ 2
միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման
ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մարտունի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց»
պետական ոչ առևտրային կազմակերպություն, . «Լիճքի հիմնական դպրոց» և «Լիճքի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով
«Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, . «Վերին Գետաշենի հիմնական դպրոց» և «Վերին Գետաշենի միջն. դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . Սևանի թիվ 8 միջն. դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր
իրականացնող դպրոց, . Մ. Մասրիկի հիմնական դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր
իրականացնող դպրոց, . Երանոսի թիվ 2 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր
իրականացնող դպրոց, . Ծովինարի հիմնական դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր
իրականացնող դպրոց».
թ) որոշման N 7 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Ռացիոնալացման նպատակով`
. «Դիլիջանի թիվ 1 միջն. դպրոց» և «Դիլիջանի վարժարան» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . Բագրատաշենի թիվ 2 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր
իրականացնող դպրոց».
ժ) որոշման N 8 հավելվածում`
i
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ռացիոնալացման նպատակով`
. «Գյումրու թիվ 28 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 34 միջն. դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Գյումրու թիվ 3 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 13 միջն. դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Գյումրու թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Գյումրու թիվ 7 միջն. դպրոց», «Գյումրու թիվ 16 միջն. դպրոց» և
«Գյումրու թիվ 14 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները
միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 7 միջնակարգ
դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, . «Գյումրու թիվ 12 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 4 միջն. դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Գյումրու թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Գյումրու թիվ 36 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 15 միջն. դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Գյումրու թիվ 39 միջն. դպրոց» և «Կապսի միջն. դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Կապսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն:
Արթիկ քաղաքում` . «Արթիկի արհեստագործական վարժարան» և «Արթիկի թիվ 1 միջն. դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Արթիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն»,
. N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|NN | Դպրոցի | Ընդամենը |ՈՒսուցիչ-|Դասավանդվող|Վարչական և |
|ը/կ| անվանումը | |ների թիվը|դրույքների |սպասարկող |
| | | |** | թիվը* |հաստիքների |
| | | | | | թիվը |
| |_______________|___________________|_________|___________|___________|
| |Քաղ. Գյումրի |աշակերտ- |դասարան- |ընդամենը |ընդամենը |ընդամենը |
| | |ների թիվը|ների թիվը| | | |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|1. |թիվ 28 |704 |25 |45 |45 |15 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|2. |թիվ 3 |692 |25 |45 |45 |15 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|3. |թիվ 7 |1720 |56 |101 |101 |19 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|4. |թիվ 4 |643 |25 |45 |45 |14,5 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|5. |թիվ 15 |1055 |37 |67 |67 |20 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|6. |Կապսի |200 |10 |18 |18 |6 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|7. |Արթիկի թիվ 1 |561 |23 |41 |41 |14,5 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
| |Ընդամենը |5575 |201 |362 |362 |104 |
._________________________________________________________________________.
Դասարանների միջին խտությունը` 27,6:
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը` 1/15:
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են` պահպանելով մինչև
ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8
դրույք): ** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք
(18 ժամ)».
ժա) որոշման N 9 հավելվածում`
i
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ռացիոնալացման նպատակով`
. «Սիսիանի թիվ 5 միջն. դպրոց» և «Սիսիանի վարժարան» պետական ոչ առևտրային
կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով
«Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, . «Քաջարանի թիվ 4 միջն. դպրոց» և «Քաջարանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . Կապանի թիվ 4, 8 և Տեղ գյուղի թիվ 2 միջն. դպրոցները դարձնել հիմնական
ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոցներ»,
. N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|NN | Դպրոցի |Աշակերտ- |Դասարան- |ՈՒսուցիչ-|Դասավանդվող|Վարչական և |
|ը/կ| անվանումը |ների թիվը|ների թիվը|ների թիվը|դրույքների |սպասարկող |
| | | | |** | թիվը* |հաստիքների |
| | | | | | | թիվը |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
| | |ընդամենը |ընդամենը |ընդամենը |ընդամենը |ընդամենը |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|1. |Սիսիանի թիվ 5 |460 |18 |33 |32,4 |21 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|2. |Քաջարանի թիվ 1 |751 |26 |47 |46,8 |25 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
| |Ընդամենը |1211 |44 |80 |79,2 |46 |
._________________________________________________________________________.
Դասարանների միջին խտությունը` 27,5:
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը` 1/15,2:
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են` պահպանելով մինչև
ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8
դրույք): ** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք
(18 ժամ)».
ժբ) որոշման N 10 հավելվածի`
i
3-րդ կետը հանել,
4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ռացիոնալացման նպատակով`
. «Երևանի թիվ 30 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 29 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Երևանի թիվ 4 վարժարան» և «Երևանի թիվ 16 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Երևանի թիվ 16 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Ալգորիթմ» վարժարան» և «Երևանի թիվ 163 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Երևանի թիվ 163 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Երևանի թիվ 26 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 124 միջն. դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Երևանի թիվ 26 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն, . «Երևանի թիվ 165 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 62 միջն. դպրոց» պետական
ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել`
ստեղծելով «Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպություն»,
. N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|NN | Դպրոցի |Աշակերտ- |Դասարան- |ՈՒսուցիչ-|Դասավանդվող|Վարչական և |
|ը/կ| անվանումը |ների թիվը|ների թիվը|ների թիվը|դրույքների |սպասարկող |
| | | | |** | թիվը* |հաստիքների |
| | | | | | | թիվը |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
| |Քաղ. Երևան |ընդամենը |ընդամենը |ընդամենը |ընդամենը |ընդամենը |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|1. |թիվ 29 |929 |32 |58 |57,6 |33 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|2. |թիվ 16 |277 |12 |22 |21,6 |22,5 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|3. |թիվ 62 |1328 |43 |77 |77,4 |41 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|4. |թիվ 26 |604 |22 |40 |39,6 |26,5 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
|5. |թիվ 163 |421 |17 |31 |30,6 |35 |
|___|_______________|_________|_________|_________|___________|___________|
| |Ընդամենը |3559 |126 |228 |226,8 |158 |
._________________________________________________________________________.
Դասարանների միջին խտությունը` 28,2:
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը` 1/15,6:
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են` պահպանելով մինչև
ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8
դրույք): ** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք
(18 ժամ)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ
-------------------------------------------------
ԻՐՏԵԿ - N 2 աղյուսակում բացակայում է 6-րդ կետը