Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ...

 

 

040.0823.120703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2003 թվականի N 823-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 16-րդ կետի 16.2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման 2003 թվականի ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 190900,0 հազ. դրամ, այդ թվում` 186610,0 հազ. դրամը` պետական նշանակության ավտոճանապարհների նորոգման (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով) և 4290,0 հազ. դրամը` պետական նշանակության ավտոճանապարհների նորոգման նախագծային աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` օրենքով սահմանված կարգով` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ապահովել պետական նշանակության ավտոճանապարհների նորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2003 թվականի հունիսի 27-ին կնքված պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման N ԳԱՇՁԲ-03/15-25 (կապալառու` «Աշոցքի ԱՏՃ» պետական փակ բաժնետիրական ընկերություն)` 11100,65 հազ. դրամ արժեքով, և N ԳԱՇՁԲ-03/15-26 (կապալառու` «Տաշիրի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերություն)` 25882,80 հազ. դրամ արժեքով, պայմանագրերի լուծումը, ինչպես նաև N ԳԱՇՁԲ-03/15-27 (կապալառու` «Ճամբարակի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերություն)` 172728,18 հազ. դրամ արժեքով պայմանագրի` 153916,55 հազ. դրամ արժեքով, նվազեցումը:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված հատկացումների հաշվին իրականացնել`

ա) հեղեղումների հետևանքով քանդված ճանապարհահատվածների և արհեստական կառույցների 2003 թվականի ընթացքում վերականգնման ենթակա աշխատանքների` համաձայն N 3 հավելվածի, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը` 4290,0 հազ. դրամ արժեքով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` մեկ աղբյուրից գնման ընթացակարգի համաձայն.

բ) հեղեղումների հետևանքով քանդված ճանապարհահատվածների և արհեստական կառույցների 2003 թվականի ընթացքում վերականգնման ենթակա աշխատանքները` համաձայն N 3 հավելվածի, 190900,0 հազ. դրամ արժեքով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեկ աղբյուրից գնման ընթացակարգի համաձայն` աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2003 թվականի դեկտեմբերի 30-ը:

7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման 2003 թվականի ծրագրի` ընթացիկ նորոգման ենթակա ճանապարհահատվածների համար կնքվող պետական կարիքների նպատակով կապալային աշխատանքների կատարման պայմանագրերում վերջնաժամկետ է համարվում 2003 թվականի սեպտեմբերի 30-ը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունիսի 26-ի N 823-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ` 2003 ԹՎԱԿԱՆԻ

 

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 2309.1 մլն դրամ:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման ծրագրով 2003 թվականին նախատեսում է իրականացնել հետևյալ ենթածրագրերը (ըստ կից աղյուսակի)`

1. Միջպետական և հանրապետական նշանակության` 3020.1 կմ երկարությամբ ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները` 800.0 մլն դրամ արժեքով.

2. Մարզային նշանակության` 3330.5 կմ երկարությամբ ավտոճանապարհների ձմեռային պահպանությունը` 500.0 մլն դրամ արժեքով, հետևյալ մարզերում`

Արագածոտնի մարզ` 364.8 կմ` շուրջ 54.0 մլն դրամ,

Արարատի մարզ` 307.1 կմ` շուրջ 35.0 մլն դրամ,

Արմավիրի մարզ` 279.9 կմ` շուրջ 26.0 մլն դրամ,

Գեղարքունիքի մարզ` 316.4 կմ` շուրջ 45.0 մլն դրամ,

Լոռու մարզ` 397.6 կմ` շուրջ 66.0 մլն դրամ,

Կոտայքի մարզ` 176.5 կմ` շուրջ 35.0 մլն դրամ,

Շիրակի մարզ` 429.5 կմ` շուրջ 61.0 մլն դրամ,

Սյունիքի մարզ` 475.1 կմ` շուրջ 87.0 մլն դրամ,

Վայոց ձորի մարզ` 288.7 կմ` շուրջ 42.0 մլն դրամ,

Տավուշի մարզ` 294.9 կմ` շուրջ 49.0 մլն դրամ.

3. Պուշկինի լեռնանցքը շրջանցող` 1.8 կմ երկարությամբ Պուշկինի թունելի շահագործումը` 40.0 մլն դրամ արժեքով:

Ենթածրագրով նախատեսվում են թունելի և դրա կազմում ընդգրկված շենքերի, շինությունների, սարքավորումների անվնաս պահպանությունը, մաքրությունը, նորմալ աշխատանքը և թունելով տրանսպորտի երթևեկության անվտանգությունը:

4. Պետական նշանակության ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքները` 969.1 մլն դրամ արժեքով, այդ թվում` ավտոճանապարհների վիճակի գարնանային հետազոտական աշխատանքների և շահագործման (ընթացիկ նորոգման) նախահաշիվների կազմումը` 18.0 մլն դրամ արժեքով, և շահագործման (ընթացիկ նորոգման) շինարարական աշխատանքների իրականացումը` 951.1 մլն դրամ արժեքով:

Ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) պահանջներին համապատասխան` անհրաժեշտ է կատարել հետևյալ աշխատանքները` ասֆալտ-բետոնյա ծածկի տարբեր հաստությամբ փոսային նորոգում, ծածկի ճեղքերի բիտումով խցում, կողնակների հարթեցում ու դրանց լցում ավազակոպճային խառնուրդով, ջրահեռացման համակարգերի վերականգնում և երթևեկելի մասի նշագծում, որով կապահովվի տրանսպորտի անվտանգ երթևեկությունը:

Ենթածրագրում նշված ավտոճանապարհների վիճակի գարնանային հետազոտական աշխատանքների և շահագործման (ընթացիկ նորոգման) նախահաշիվների կազմման` 18.0 մլն դրամ արժեքով, շրջանակներում «Ճաննախագիծ» ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 5633.5 կմ ընդհանուր երկարությամբ` պետական նշանակության ավտոճանապարհներից ընթացիկ նորոգման պահանջներին համապատասխանում են շուրջ 3000 կմ ավտոճանապարհներ: Մանրակրկիտ հետազոտական աշխատանքներով որոշված ծավալների և դրանց հիման վրա կազմված նախահաշիվներով 2003 թվականին պետական նշանակության ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքների լիարժեք կատարման համար պահանջվում է շուրջ 3500 մլն դրամ:

Հաշվի առնելով 2003 թվականին ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) համար հատկացված գումարների սղությունը` 951.1 մլն դրամ, և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Համաշխարհային բանկի միջև կնքված մայրուղիների և տրանսպորտի վարկային ծրագրերի համաձայնագրերի պահանջները` առաջնահերթ իրականացնել 1996-2001 թվականների ընթացքում` նշված վարկային միջոցներով հիմնանորոգված միջպետական նշանակության ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքները, ինչպես նաև ավտոճանապարհների կարևորությունը` ելնելով երթևեկության ինտենսիվությունից, համաձայն «Ճաննախագիծ» ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փոփոխված նախագծանախահաշվային փաստաթղթերի, ընթացիկ տարում ենթածրագրով նախատեսվում է իրականացնել պետական նշանակության` 1164.1 կմ երկարությամբ ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքներից միայն փոսային նորոգման և ճաքերի` բիտումով խցման աշխատանքները` սույն ծրագրի հավելվածում նշված ճանապարհահատվածներում:

 

ԱՂՅՈՒՍԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ` ԸՍՏ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ

 

(մլն դրամ)

._________________________________________________________________________.

|NN |  Ծախսատեսակի անվանումը  |Ընդհանուր|             այդ թվում`          |

|ը/կ|                         |ծախսերը  |                                 |

|   |                         |         |_________________________________|

|   |                         |         |1-ին    |2-րդ   |3-րդ   |4-րդ    |

|   |                         |         |եռամսյակ|եռամս- |եռամս- |եռամսյակ|

|   |                         |         |        |յակ    |յակ    |        |

|___|_________________________|_________|________|_______|_______|________|

|1. |Միջպետական և             |800.0    |400.0   |250.0  |-      |150.0   |

|   |հանրապետական             |         |        |       |       |        |

|   |նշանակության             |         |        |       |       |        |

|   |ավտոճանապարհների         |         |        |       |       |        |

|   |ձմեռային պահպանում       |         |        |       |       |        |

|___|_________________________|_________|________|_______|_______|________|

|2. |Մարզային նշանակության    |500.0    |239.5   |160.5  |-      |100.0   |

|   |ավտոճանապարհների         |         |        |       |       |        |

|   |ձմեռային պահպանում       |         |        |       |       |        |

|___|_________________________|_________|________|_______|_______|________|

|3. |Պուշկինի լեռնանցքը       |40.0     |10.5    |9.5    |9.5    |10.5    |

|   |շրջանցող Պուշկինի        |         |        |       |       |        |

|   |թունելի շահագործում      |         |        |       |       |        |

|___|_________________________|_________|________|_______|_______|________|

|4. |Պետական նշանակության     |969.1    |-       |261.0  |618.0  |90.1    |

|   |ավտոճանապարհների         |         |        |       |       |        |

|   |շահագործման (ընթացիկ     |         |        |       |       |        |

|   |նորոգման) շինարարական    |         |        |       |       |        |

|   |աշխատանքներ              |         |        |       |       |        |

|   |                         |         |        |       |       |        |

|   |       այդ թվում`        |         |        |       |       |        |

|   |                         |         |        |       |       |        |

|   |հետազոտանախահաշվային     |18.0     |-       |18.0   | -     |-       |

|   |փաստաթղթերի կազմում      |         |        |       |       |        |

|   |                         |         |        |       |       |        |

|   |պետական նշանակության     |951.1    |-       |243.0  |618.0  |90.1    |

|   |ավտոճանապարհների         |         |        |       |       |        |

|   |շահագործման (ընթացիկ     |         |        |       |       |        |

|   |նորոգման) շինարարական    |         |        |       |       |        |

|   |աշխատանքներ              |         |        |       |       |        |

|___|_________________________|_________|________|_______|_______|________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                 |2309.1   |650.0   |681.0  |627.5  |350.6   |

._________________________________________________________________________.

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության պետական

նշանակության ավտոճանապարհների

պահպանման և շահագործման 2003

թվականի ծրագրի

 

ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |    Ճանապարհի անվանումը     | Վերանորոգման ենթակա   | Արժեքը |Ծանո-  |

|ը/կ|                            |        հատվածը        |        |թագրու-|

|   |                            |                       |        |թյուն  |

|___|____________________________|_______________________|________|_______|

| 1 |             2              |          3            |   4    |   5   |

|___|____________________________|_______________________|________|_______|

|   |ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ      |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|1. |Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի  |կմ 10+400-կմ 25+000    |10554.9 |       |

|   |սահման                      |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|2. |Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի  |կմ 25+000-կմ 51+000    |5202.1  |       |

|   |սահման                      |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|3. |Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի  |կմ 51+000-կմ 87+000    |8335.2  |       |

|   |սահման                      |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|4. |Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի  |կմ 87+000-կմ 119+200   |19573.3 |       |

|   |սահման                      |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|5. |Մ-2 Երևան-Գորիս-Կապան-      |կմ 43+000-կմ 77+000    |13993.3 |       |

|   |Մեղրի-Իրանի սահման          |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|6. |Մ-2 Երևան-Գորիս-Կապան-      |կմ 91+000-կմ 135+000   |22972.6 |       |

|   |Մեղրի-Իրանի սահման          |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|7. |Մ-2 Երևան-Գորիս-Կապան-      |կմ 135+000-կմ 155+500  |16628.8 |       |

|   |Մեղրի-Իրանի սահման          |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|8. |Մ-2 Երևան-Գորիս-Կապան-      |կմ 164+000-կմ 220+000  |22247.4 |       |

|   |Մեղրի-Իրանի սահման          |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|9. |Մ-2 Երևան-Գորիս-Կապան-      |կմ 220+000-կմ 277+000  |26453.5 |       |

|   |Մեղրի-Իրանի սահման          |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|10.|Մ-2 Երևան-Գորիս-Կապան-      |կմ 277+000-կմ 307+600  |3473.5  |       |

|   |Մեղրի-Իրանի սահման          |կմ 321+900-կմ 327+600  |        |       |

|   |                            |կմ 328+400-կմ 340+000  |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|11.|Մ-2 Երևան-Գորիս-Կապան-      |կմ 340+000-կմ 371+300  |1312.6  |       |

|   |Մեղրի-Իրանի սահման          |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|12.|Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-  |կմ 35+500-կմ 44+700    |5624.9  |       |

|   |Վրաստանի սահման             |կմ 46+200-կմ 53+000    |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|13.|Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-  |կմ 53+000-կմ 77+000    |7956.3  |       |

|   |Վրաստանի սահման             |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|14.|Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-  |կմ 77+000-կմ 96+000    |4791.5  |       |

|   |Վրաստանի սահման             |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|15.|Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-  |կմ 96+000-կմ 116+000   |6645.1  |       |

|   |Վրաստանի սահման             |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|16.|Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-  |կմ 116+000-կմ 131+500  |3120.2  |       |

|   |Վրաստանի սահման             |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|17.|Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-  |կմ 158+800-կմ 163+000  |7113.8  |       |

|   |Վրաստանի սահման             |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|18.|Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-  |կմ 163+000-կմ 183+700  |42801.1 |       |

|   |Վրաստանի սահման             |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|19.|Մ-4 Երևան-Սևան-Իջևան-       |կմ 74+300-կմ 87+500    |20707.9 |       |

|   |Ադրբեջանի սահման            |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|20.|Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի|կմ 13+000-կմ 34+000    |32724.1 |       |

|   |սահման                      |բաղադրամաս 1           |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|21.|Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի|կմ 34+000-կմ 64+000    |16490.3 |       |

|   |սահման                      |բաղադրամաս 2           |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|22.|Մ-6 Վանաձոր-Ալավերդի-       |կմ 0+000-կմ 34+000     |15219.3 |       |

|   |Վրաստանի սահման             |բաղադրամաս 1           |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|23.|Մ-6 Վանաձոր-Ալավերդի-       |կմ 34+000-կմ 77+000    |10059.6 |       |

|   |Վրաստանի սահման             |բաղադրամաս 2           |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|24.|Մ-6 Վանաձոր-Ալավերդի-       |կմ 77+000-կմ 90+800    |4352.8  |       |

|   |Վրաստանի սահման             |բաղադրամաս 3           |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|25.|Մ-11 Մարտունի-Վարդենիս-     |կմ 0+000-կմ 40+000     |84014.4 |       |

|   |Ադրբեջանի սահման            |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|26.|Մ-12 Գորիս-Ստեփանակերտ      |կմ 9+600-կմ 28+000     |48392.7 |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|27.|Մ-14 Ծովագյուղ-Շորժա-       |կմ 0+000-կմ 12+000     |8506.6  |       |

|   |Վարդենիս                    |բաղադրամաս 1           |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|   |Մ-14 Ծովագյուղ-Շորժա-       |կմ 12+000-կմ 27+000    |9138.9  |       |

|   |Վարդենիս                    |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|   |ընդամենը                    |                       |478606.7|       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|   |ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ    |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|1. |Հ-3 Երևան-Գառնի-Գեղարդ      |կմ 11+300-կմ 38+100    |16052.2 |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|2. |Հ-4 Երևան-Եղվարդ-Հարթավան-  |կմ 0+000-կմ 28+000     |14267.0 |       |

|   |Մ-3                         |բաղադրամաս 1           |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|3. |Հ-5 Նոր Գեղի-Արգել-Հրազդան  |կմ 12+000-կմ 22+000    |18242.5 |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|4. |Հ-6 Աբովյան-Եղվարդ-Աշտարակ  |կմ 0+000-կմ 25+990     |21968.4 |       |

|   |Եղվարդի տրանսպորտային       |կմ 0+000-կմ 4+800      |        |       |

|   |հանգույց                    |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|5. |Հ-8 Երևան-Արտաշատ-Այգեվան-  |կմ 0+000-կմ 9+000      |1555.3  |       |

|   |Մ-2                         |բաղադրամաս 1           |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|6. |Հ-8 Երևան-Արտաշատ-Այգեվան-  |կմ 9+000-կմ 30+000     |16491.9 |       |

|   |Մ-2 Արտաշատի տրանսպորտային  |բաղադրամաս 2           |        |       |

|   |հանգույց 1,58 կմ            |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|7. |Հ-8 Երևան-Արտաշատ-Այգեվան-  |կմ 30+000-կմ 43+400    |9339.3  |       |

|   |Մ-2 Արարատի տրանսպորտային   |բաղադրամաս 3           |        |       |

|   |հանգույց 0,9 կմ             |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|8. |Հ-12 Այնթափ-Մասիս-Ռանչպար   |կմ 0+000-կմ 2+000      |3140.7  |       |

|   |Մասիսի տրանսպորտային        |                       |        |       |

|   |հանգույց                    |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|9. |Հ-13 Էջմիածին-Մասիս         |կմ 0+000-կմ 6+000      |1288.5  |       |

|   |                            |բաղադրամաս 1           |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|10.|Հ-13 Էջմիածին-Մասիս         |կմ 6+000-կմ 19+240     |3303.4  |       |

|   |                            |բաղադրամաս 2           |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|11.|Հ-14 Երևան-Մասիս            |կմ 0+000-կմ 7+880      |3805.7  |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|12.|Հ-17 Արմավիր-Իսահակյան-     |կմ 0+000-կմ 26+000     |49596.1 |       |

|   |Գյումրի                     |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|13.|Հ-17 Արմավիր-Իսահակյան-     |կմ 26+000-կմ 50+000    |20443.2 |       |

|   |Գյումրի                     |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|14.|Հ-21 Հ-17-Հոռոմ-Արթիկ-      |կմ 10+000-կմ 19+100    |31672.3 |       |

|   |Ալագյազ և  մոտեցում         |կմ 0+000-կմ 9+100      |        |       |

|   |Մարալիկին                   |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|15.|Հ-22 Մ-6-Դսեղ-Աթան          |կմ 0+000-կմ 7+000      |23519.8 |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|16.|Հ-24 Մ-3-Գյուլագարակ-       |կմ 0+000-կմ 21+280     |14763.0 |       |

|   |Թումանյան կայարան           |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|17.|Հ-25 Մ-6-Հաղպատի հուշարձան  |կմ 0+000-կմ 5+080      |2934.2  |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|18.|Հ-28 Ջրառատ-Մեղրաձոր-       |կմ 0+000-կմ 9+500      |14397.9 |       |

|   |Հանքավան                    |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|19.|Հ-29 Սևան-Ծաղկունք-Զովաբեր  |կմ 0+000-կմ 16+800     |41808.3 |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|20.|Հ-30 Մ-4-Ճամբարակ-Դրախտիկ   |                       |        |       |

|   |մոտեցում Գոշավանքին մոտեցում|կմ 0+000-կմ 3+800      |        |       |

|   |Հաղարծնի հուշարձանին        |կմ 0+000-կմ 6+000      |8962.9  |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|21.|Հ-35 Սանահին-Օձուն-Արևածագ  |կմ 0+000-կմ 22+400     |39641.7 |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|22.|Հ-36 Իջևան-Նավուր-Բերդ-     |կմ 50+000-կմ 56+000    |9026.8  |       |

|   |Այգեպար                     |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|23.|Հ-38 Թթուջուր-Նավուր        |կմ 0+000-կմ 10+000     |10594.6 |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|24.|Հ-39 Մ-10-Գավառ-Մ-10        |կմ 0+000-կմ 7+500      |22502.4 |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|25.|Հ-40 մոտեցում Նորավանքի     |կմ 0+000-կմ 8+000      |3164.7  |       |

|   |հուշարձանին                 |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|26.|Հ-44 Մ-2-Շաքի-Սիսիան-       |կմ 0+000-կմ 5+000      |8678.3  |       |

|   |Դաստակերտ                   |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|27.|Հ-46 Կապան-Ծավ-Շիշկերտ      |կմ 25+000-կմ 34+000    |20293.1 |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|28.|Հ-47 Մ-2-Վերնաշեն-Գլաձորի   |կմ 0+000-կմ 17+500     |12719.8 |       |

|   |հուշարձան                   |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|29.|Հ-48 Մեղրի-Նյուվադի-        |կմ 0+000-կմ 12+600     |28335.9 |       |

|   |Ադրբեջանի սահման            |                       |        |       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|   |ընդամենը                    |                       |472509.9|       |

|___|____________________________|_______________________|________|_______|

|   |Ընդամենը                    |                       |951116.6|       |

._________________________________________________________________________.

 

Շահագործման (ընթացիկ նորոգման) ենթակա ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1086,33 կմ:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունիսի 26-ի N 823-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման|Վերաբաշխում          |

|տային   |խմբերի, ենթախմբերի, տնտեսագիտական         |«Հայաստանի           |

|ծախսերի |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող     |Հանրապետության 2003  |

|գործառա-|ծրագրերի և  դրանք իրականացնող             |թվականի պետական      |

|կան դասա|մարմինների անվանումները                   |բյուջեի մասին»       |

|կարգման |                                          |ՀՀ օրենքի N 1        |

|________|                                          |հավելվածում և        |

|խ |ենթա-|                                          |փոփոխություններ      |

|ու|խում-|                                          |Հայաստանի            |

|մ |բը   |                                          |Հանրապետության       |

|բ |     |                                          |կառավարության 2003   |

|ը |     |                                          |թվականի փետրվարի 6-ի |

|  |     |                                          |N 184-Ն որոշման N 5  |

|  |     |                                          |հավելվածում          |

|  |     |                                          |_____________________|

|  |     |                                          |ինն ամիս |   տարի    |

|__|_____|__________________________________________|_________|___________|

|12| 07  |01. Պետական նշանակության ավտոճանապարհների |-166500,0|-190900,0  |

|  |     |պահպանում և  շահագործում                  |         |           |

|  |     |ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն      |-166500,0|-190900,0  |

|  |     |   այդ թվում`                             |         |           |

|  |     |բյուջետային ծախսերի տնտեսագիտական         |-166500,0|-190900,0  |

|  |     |դասակարգման «Այլ ծառայությունների         |         |           |

|  |     |ձեռքբերման ծախսեր» հոդվածով               |         |           |

|__|_____|__________________________________________|_________|___________|

|14| 06  |02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ`    |166500,0 |190900,0   |

|  |     |չկանխատեսված ծախսերի համար                |         |           |

|  |     |ՀՀ կառավարություն                         |166500,0 |190900,0   |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունիսի 26-ի N 823-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |       Ճանապարհների անվանումը, կատարվելիք       |  Մոտավոր |Ծանոթա-  |

|ը/կ|           աշխատանքները և  ծավալները            |  արժեքը  |գրություն|

|   |                                                |(մլն դրամ)|         |

|___|________________________________________________|__________|_________|

| 1 |                        2                       |    3     |    4    |

|___|________________________________________________|__________|_________|

|1. |Հ-45 Տաթև-Աղվանի-Կապան                          |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|1.1|Ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում առաջացել է սողանք|20,0      |         |

|   |որի հետևանքով  նշված ճանապարհահատվածը դարձել է  |          |         |

|   |անանցանելի: Ճանապարհի անանցանելիությունը և      |          |         |

|   |անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է |          |         |

|   |անընդմեջ կատարել մաքրման աշխատանքներ` մոտավոր 10|          |         |

|   |հազար խոր. մետրի չափով, մինչև  սողանքային       |          |         |

|   |երևույթն  ուսումնասիրելու և  վերջնական լուծում  |          |         |

|   |տալու համար:                                    |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |        ընդամենը                                |20,0      |         |

|___|________________________________________________|__________|_________|

|2. |Ա/Ճ Հ-30 Մ-4-Ճամբարակ-Դրախտիկ                   |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|2.1|կմ 8+500                                        |51,0      |Իջևանի   |

|   |Նոր կամրջի կառուցում` 170 խոր. մետր             |          |տարածք   |

|___|________________________________________________|__________|_________|

|2.2|կմ 12+700 ./. կմ 12+885                         |32,0      |         |

|   |լիցքի մասնակի իրականացում` IV կարգի բնահողից    |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|2.3|կմ 22+650 ./. կմ 25+030                         |21,1      |         |

|   |լիցքի մասնակի իրականացում` IV կարգի բնահողից    |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |        ընդամենը                                |104,1     |         |

|___|________________________________________________|__________|_________|

|3. |Ա/Ճ Հ-38-Ճամբարակ-Թթուջուր-Նավուր               |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|3.1|կմ 8+500                                        |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |ա) լիցքի իրականացում IV կարգի բնահողից`         |0,8       |         |

|   |   400 խոր. մետր                                |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |բ) ա/բ ծածկի վերակառուցում` 80 խոր. մետր        |0,48      |         |

|___|________________________________________________|__________|_________|

|3.2|կմ 9+100                                        |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |ա) լիցքի իրականացում IV կարգի բնահողից`         |1,2       |         |

|   |   600 խոր. մետր                                |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |բ) ա/բ ծածկի վերակառուցում` 75 խոր. մետր        |0,45      |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |գ) գաբիոնների իրականացում` 50 խոր. մետր         |0,75      |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |դ) d=1.0 մ գլխադիրի կառուցում` 10 խոր. մետր     |0,35      |         |

|___|________________________________________________|__________|_________|

|3.3|կմ 24+600                                       |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |ա) գաբիոնների իրականացում` 800 խոր. մետր        |12,0      |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |բ) լիցքի իրականացում IV կարգի բնահողից`         |15,0      |         |

|   |   7500 խոր. մետր                               |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |գ) ա/բ ծածկի վերակառուցում` 400 խոր. մետր       |2,4       |         |

|___|________________________________________________|__________|_________|

|3.4|կմ 27+900                                       |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |ա) լիցքի իրականացում VII կարգի բնահողից`        |0,75      |         |

|   |   150 խոր. մետր                                |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |բ) գաբիոնների իրականացում` 50 խոր. մետր         |0,75      |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |գ) d=1.0 մ խողովակի կառուցում` 50 խոր. մետր     |1,0       |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |դ) d=1.0 մ խողովակի գլխադիրի կառուցում`         |0,42      |         |

|   |   12 խոր. մետր                                 |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|3.5|կմ 32+00                                        |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |ա) լիցքի իրականացում VII կարգի բնահողից`        |0,5       |         |

|   |   100 խոր. մետր                                |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |բ) ա/բ ծածկի վերակառուցում` 60 խոր. մետր        |0,36      |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |գ) գաբիոնների իրականացում` 20 խոր. մետր         |0,3       |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |        ընդամենը                                |37,51     |         |

|___|________________________________________________|__________|_________|

|4. |Ա/Ճ Մ-6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման        |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|4.1|կմ 86+000 ./. կմ 87+000                         |25,0      |         |

|   |(Բագրատաշենի հատված)                            |          |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |        ընդամենը                                |25,0      |         |

|___|________________________________________________|__________|_________|

|5. |Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում         |4,29      |         |

|___|________________________________________________|__________|_________|

|   |        Ընդամենը                                |190,9     |         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2003
N 823-Ն
Որոշում