040.0709.190603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2003 թվականի N 709-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշմամբ հաստատված ծրագրի 168, 224, 229, 250, 251, 252, 266 և 267-րդ կետերի 4-րդ սյունակում «2003 թ. հունիսի 1-ին տասնօրյակ», «2003 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ», «2003 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ», «2003 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ», «2003 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ», «2003 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ», «2003 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» և «2003 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Առևտրի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ