Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0610.040603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2003 թվականի N 610-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծը:

i

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2164-Ն որոշմամբ սահմանված կարգով ապահովել իրենց կանոնադրական խնդիրների շրջանակներում տեղեկատվության տրամադրումը` տարածքային պլանավորմանն առնչվող մասով:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ քննարկել և, անհրաժեշտության դեպքում, նախագծի տեքստային ու գրաֆիկական մասերից տարանջատել «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետական գաղտնիք պարունակող նյութերը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ձևակերպելով դրանց պահպանման և օգտագործման կարգը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի հետագա իրականացման ընթացքի վերահսկողությունն ու մոնիտորինգը` համագործակցելով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

բ) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի մասին (բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված նյութերի) հասարակության իրազեկման և հրատարակման գործառույթները:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ճյուղային, պետական նպատակային և համայնքային զարգացման ծրագրերի, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրային և գոտևորման փաստաթղթերի մշակման ընթացքում հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի դրույթները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

ան

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2003
N 610-Ն
Որոշում