Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

606.0133.200503

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         05           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603175

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2003 թվականի N 133-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի երրորդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2003 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-412 որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003թ. փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N 32-Ն որոշմամբ սահմանված հավելվածը լրացնել նոր «6-8» կետերով` հետևյալ խմբագրությամբ`

i

«6. Ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով և քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է ներկա գտնվել մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ (այսուհետ` վստահված անձ):

7. Վստահված անձը ներկայանում է համապատասխան ընտրական հանձնաժողով, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և վստահված անձի վկայականը: Ընտրական հանձնաժողով ներկայացած վստահված անձի մասին հանձնաժողովի քարտուղարը գրառում է կատարում հանձնաժողովի գործավարության մատյանում` նշելով մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի անունը, ազգանունը, վստահված անձի անունը, ազգանունը և ներկայանալու ժամը:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տվյալ ընտրական հանձնաժողովում գտնվող վստահված անձը կարող է փոխարինվել մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձով:

Տեղամասային կենտրոնում վստահված անձանց փոփոխությունը կատարվում է նրանց փոխադարձ համաձայնությամբ:

Վստահված անձանց փոփոխության և նոր ներկայացած վստահված անձի մասին ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում սույն կարգի 7-րդ կետի համապատասխան կատարվում է գրառում, եթե նախորդ վստահված անձը դուրս է եկել տեղամասային կենտրոնից»:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
14.05.2003
N 133-Ն
Որոշում