Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 2 ՈՐՈ ...

 

 

040.0287.030403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2003 թվականի N 287-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 2 ՈՐՈՇՄԱՄԲ ԼՈՒԾԱՐՎՈՂ «ԴԻԼԻՋԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ և ձեռնարկություններ լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի N 378 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2 որոշմամբ լուծարվող «Դիլիջան հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Դիլիջան հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 208 որոշմամբ հաստատված` մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգով 35739,6 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն` 42887,6 հազար դրամ) գնահատված «Դիլիջան հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները և ապրանքանյութական պաշարները վաճառել մրցույթով` որպես մեկ ամբողջական միավոր.

բ) սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները

վաճառվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը.

գ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 4200,0 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն).

դ) մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել նվազագույն գնի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ.

ե) սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի ձեռքբերման համար առաջարկված գումարը պետք է վճարի ընկերության հաշվարկային հաշվին` մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) երկամսյա ժամկետում ապահովել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

գ) գույքի ձեռքբերման համար առաջարկված գումարի վճարումից հետո 15 օրվա ընթացքում մրցույթի հաղթողի հետ կնքել գույքի վաճառքի պայմանագիր:

3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` եռամսյա ժամկետում` Դիլիջանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել «Դիլիջան» հյուրանոցում բնակվող փախստականների վերաբնակեցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2003
N 287-Ն
Որոշում