Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱ ...

 

 

040.0262.260303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2003 թվականի N 262-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կառավարման հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում էներգետիկական մասնագիտական տոնը նշել յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 22-ին` որպես «Էներգետիկի օր»:

3. Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կառավարական հանձնաժողովին`

ա) Հայաստանի Հանրապետության պետական պարգևների ներկայացնելու նպատակով մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մասնագետների, գիտնականների, մանկավարժների, շինարարների ու բարերարների ցուցակը` հիմնավորված առաջարկություններով.

բ) մինչև 2003 թվականի նոյեմբերի 1-ը կազմակերպել «Հայաստանի էներգետիկայի 100 տարին» գրքի հրատարակումը.

գ) Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական նիստն անցկացնել 2003 թվականի դեկտեմբերի 19-ին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 20-ի N 262-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Մարգարյան               - ՀՀ վարչապետ

                                 (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Մովսիսյան               - ՀՀ էներգետիկայի նախարար

                                 (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Վ. Խաչատրյան               - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

 

    Լ. Մկրտչյան                - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Ռ. Նազարյան                - Երևանի  քաղաքապետ

 

    Ֆ. Սարգսյան                - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                                 նախագահ    

 

    Վ. Հարությունյան           - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                                 ակադեմիկոս

 

    Վ. Մովսեսյան               - ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի

                                 նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Գալստյան                - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

 

    Կ. Սարգսյան                - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

 

    Լ. Հովհաննիսյան            - Հայաստանի պետական ճարտարագիտական

                                 համալսարանի պրոռեկտոր

 

    Ո. Մարուխյան               - Հայաստանի պետական ճարտարագիտական

                                 համալսարանի պրոռեկտոր

 

    Վ. Խաչատրյան               - տեխնիկական գիտությունների դոկտոր,

                                 պրոֆեսոր

 

    Լ. Ղուլոյան                - տեխնիկական գիտությունների դոկտոր,

                                 պրոֆեսոր

 

    Հ. Հովհաննիսյան            - ՀՀ վաստակավոր ճարտարագետ, ԽՍՀՄ-ի պատվավոր

                                 էներգետիկ

 

    Ֆ. Հակոբջանյան             - ՀՀ վաստակավոր ճարտարագետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2003
N 262-Ն
Որոշում