040.0178.030303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2003 թվականի N 178-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1289 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնելու մասին» N 1289 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերով,
i
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ և որոշմամբ հաստատված կարգի 8-րդ ու 9-րդ կետերը,
գ) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետից հանել «երկու օրինակից» բառերը,
i
դ) որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն օրենքով սահմանված ժամկետում իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացրած հայտարարատուների մասին տվյալները ներկայացնում է համապատասխան մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից սահմանված կարգով:
6. Մարմինը սույն կարգի 5-րդ կետի համաձայն ստացված տվյալները համադրում է իր ղեկավար աշխատողների և իրենց` օրենքով սահմանված փոխկապակցված անձանց մասին իր ունեցած տվյալների հետ: Մարմինը հայտարարագիր չներկայացրած հայտարարատուների (ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց) մասին տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը սույն կարգի 5-րդ կետով սահմանված տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից սահմանված կարգով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ