500.0096.140203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 02 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50003054
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 2003 թվականի N 96-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ կետով.
1. ՈՒժը կորցրած ճանաչել.
i
1.1. Երևանի քաղաքապետի 1998 թվականի հոկտեմբերի 13-ի «Երևան քաղաքում ուղևորատար տրանսպորտային սպասարկումներ կատարել ցանկացող տնտեսավորող սուբյեկտների ընտրության մրցութային կարգը և վերգետնյա ուղևորատար տրանսպորտային երթուղիների ցանցը հաստատելու մասին» N 805 որոշումը:
i
1.2. Երևանի քաղաքապետի 1998 թվականի հոկտեմբերի 14-ի «Երևան քաղաքում ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 812 որոշումը:
i
1.3. Երևանի քաղաքապետի 2000 թվականի օգոստոսի 31-ի «Երևանի քաղաքապետի 1998 թվականի հոկտեմբերի 13-ի N 805 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 1153 որոշումը:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը /Ա. Սարգսյան/` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գերատեսչական նորմատիվ ակտերի ուժը կորցրած ճանաչելու մասին գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական /Ա. Սարգսյան/ և տրանսպորտի /Ա. Բարսեղյան/ վարչությունների վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Վարդանյանի վրա: