040.2169.280103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2002 թվականի N 2169-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 998 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 998 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով.
«զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության ունեցած վարկային պարտավորությունների դիմաց ընկերության «Արագած» մարզամշակութային կենտրոնի շենքը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով 43049,2 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված արժեքի 33,7 տոկոսի չափով` 14513 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության` շենքի գնահատված արժեքի 33,7 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ընկերության ունեցած վարկային պարտավորությունները.
է) թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ելնելով անհրաժեշտությունից, «Արագած» մարզամշակութային կենտրոնի շենքը փոխանակել այլ շենքի հետ»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ