Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱ ...

08.06.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.02.2003  -ից մինչեւ   08.06.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 30.04.09 թիվ 456-Ն որոշում)

i

040.2153.200103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2153-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1788-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 43-րդ հոդվածները և հաշվի առնելով Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկությունները, ինչպես նաև համայնքների տարածքում մատուցվող սոցիալական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոնի սոցիալական ծառայության տարածքային, Արաբկիրի սոցիալական ծառայության տարածքային, Շենգավիթի սոցիալական ծառայության տարածքային, Էրեբունու սոցիալական ծառայության տարածքային, Նուբարաշենի սոցիալական ծառայության տարածքային, Նորք-Մարաշի սոցիալական ծառայության տարածքային, Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ծառայության տարածքային, Ավանի սոցիալական ծառայության տարածքային, Նոր Նորքի սոցիալական ծառայության տարածքային, Քանաքեռ-Զեյթունի սոցիալական ծառայության տարածքային, Աջափնյակի սոցիալական ծառայության տարածքային և Դավթաշենի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները համապատասխանաբար հանձնել Երևանի Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ և Դավթաշեն թաղային համայնքների ենթակայությանը:

i

Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1788-Ն որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքի II բաժինը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

3. Երևանի քաղաքապետին`

ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

բ) 1-ամսյա ժամկետում` համապատասխան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հանձնման-ընդունման գործընթացը:

4. Սոցիալական օգնության ծառայության կազմակերպման բնագավառում Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորության իրականացման նկատմամբ վերահսկողության լիազորությունը վերապահել Երևանի քաղաքապետին:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին`

ա) 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի թաղային համայնքներին պատվիրակված լիազորության բնութագրի վերաբերյալ (բնակչությանը մատուցվող ծառայությունների նկարագրություն, ինչպես նաև որակական և քանակական չափանիշներ).

բ) 1-ամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, սահմանել Երևանի թաղային համայնքներին պատվիրակված լիազորության իրականացման հետ կապված ծախսերի կատարման 2003 թվականի նորմատիվները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2002
N 2153-Ն
Որոշում