(ուժը կորցրել է 28.11.02 թիվ 1919-Ն որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«6» սեպտեմբերի 1996 թ.
---- ----------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 181 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական կառավարման հանրապետական մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
i
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ:
Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ցանկը և դրանց հաստիքային միավորները (կցվում է):
(2-րդ կետը խմբ. 24.08.99 թիվ 517 որոշում)
i
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատողների թվաքանակը` 154 միավոր, և այդ բաժինների հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները (կցվում է):
(3-րդ կետը փոփ. 17.03.98 թիվ 182, 25.08.98 թիվ 526 որոշումներ)
(3-րդ կետը ուժը կորցրել է 24.08.99 թիվ 517 որոշում)
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը հանձնել պատգամավորների քաղաքային, նախկին շրջանային և Երևան քաղաքի նախկին շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների զբաղեցրած տարածքներն ու օգտագործվող գույքը և մեկամսյա ժամկետում ավարտել նշված տարածքների ու գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
6. Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում համապատասխան տարածքներ հատկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Ավանի, Դավիթաշենի, Նորք-Մարաշի, Նուբարաշենի և Քանաքեռ-Զեյթունի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների համար:
7. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնել Երևանի ամուսնության պալատի զբաղեցրած տարածքը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է 1996 թվականի սեպտեմբերի 6-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
սեպտեմբերի 6-ի թիվ 286 որոշմամբ
i
ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ
._______________________________________________________________________.
|NN |Տարածքային բաժնի | Տարածքային բաժնի | Սպասարկման տարածքը |
|ը/կ |անվանումը, նստավայրը| հաստիքային միավորները| |
| | | | |
|_____|____________________|______________________|_____________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|_____|____________________|______________________|_____________________|
| | ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ | | |
|_____|____________________|______________________|_____________________|
|I. |Աջափնյակ և Դավթաշեն| ընդամենը` | Երևան քաղաքի |
| | | 4 հաստիքային միավոր, | Աջափնյակ և Դավթաշեն|
| | | որից 1 վարիչ և 3 | թաղային համայնքներ |
| | | մասնագետ | |
|_____|____________________|______________________|_____________________|
|II. |Ավան և Նոր Նորք | ընդամենը` | Երևան քաղաքի |
| | | 4 հաստիքային միավոր, | Ավան և Նոր Նորք |
| | | որից 1 վարիչ և 3 | թաղային համայնքներ |
| | | մասնագետ | |
|_____|____________________|______________________|_____________________|
|III. |Արաբկիր և Քանաքեռ- | ընդամենը` | Երևան քաղաքի |
| |Զեյթուն | 5 հաստիքային միավոր, | Արաբկիր և Քանաքեռ- |
| | | որից 1 վարիչ և 4 | Զեյթուն թաղային |
| | | մասնագետ | համայնքներ |
|_____|____________________|______________________|_____________________|
|IV. |Էրեբունի և | ընդամենը` | Երևան քաղաքի |
| |Նուբարաշեն | 4 հաստիքային միավոր, | ԷրԵբունի և |
| | | որից 1 վարիչ և 3 | Նուբարաշեն թաղային |
| | | մասնագետ | համայնքներ |
|_____|____________________|______________________|_____________________|
|V. |Կենտրոն և Նորք- | ընդամենը` | Երևան քաղաքի |
| |Մարաշ | 4 հաստիքային միավոր, | Կենտրոն և Նորք- |
| | | որից 1 վարիչ և 3 | Մարաշ թաղային |
| | | մասնագետ | համայնքներ |
|_____|____________________|______________________|_____________________|
|VI. |Մալաթիա-Սեբաստիա | ընդամենը` | Երևան քաղաքի |
| | | 5 հաստիքային միավոր, | Մալաթիա-Սեբաստիա |
| | | որից 1 վարիչ և 4 | թաղային համայնք |
| | | մասնագետ | |
|_____|____________________|______________________|_____________________|
|VII. |Շենգավիթ | ընդամենը` | Երևան քաղաքի |
| | | 4 հաստիքային միավոր, | Շենգավիթ թաղային |
| | | որից 1 վարիչ և 3 | համայնք |
| | | մասնագետ | |
|_____|____________________|______________________|_____________________|
|VIII.|Երևանի ամուսնության| ընդամենը` | քաղ. Երևան |
| |պալատ | 2 հաստիքային միավոր, | |
| | | որից 1 վարիչ և 1 | |
| | | մասնագետ | |
|_____|____________________|______________________|_____________________|
|IX. |Երևանի հատուկ | ընդամենը` | քաղ. Երևան |
| |սպասարկում | 4 հաստիքային միավոր, | |
| | | որից 1 վարիչ և 3 | |
| | | մասնագետ | |
|_____|____________________|______________________|_____________________|
|X. |ԱՐԱԳԱԾՈՏՆ | ընդամենը` | Արագածոտնի մարզ, |
| | | 7 հաստիքային միավոր, | քաղ. Աշտարակ |
| | | որից 1 վարիչ և 2 | |
| | | մասնագետ | |
|_____|____________________|______________________|_____________________|
|1. |Ապարան |վարիչի տեղակալ` 0.5 և | քաղ. Ապարան և |
| | | մասնագետ` 05 | Ապարանի |
| | | | նախկին վարչական |
| | | | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|2. |Թալին | 1 վարիչի տեղակալ և | Թալինի նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|2.1. |Արագած |վարիչի տեղակալ` 0.5 և | Արագածի նախկին |
| | | մասնագետ` 05 | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|XI. |ԱՐԱՐԱՏ | ընդամենը` | Արարատի մարզ, քաղ. |
| | | 9 հաստիքային միավոր, | Արտաշատ և Արտաշատի |
| | | որից 1 վարիչ և 2 | նախկին վարչական |
| | | մասնագետ | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|1. |Արարատ | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Արարատ |
| | | 1 մասնագետ | |
|_____|____________________|______________________|_____________________|
|2. |Մասիս | 1 վարիչի տեղակալ և | Մասիսի նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|3. |Վեդի | 1 վարիչի տեղակալ և | Արարատի նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|XII. |ԱՐՄԱՎԻՐ | ընդամենը` | Արմավիրի մարզ, քաղ. |
| | | 6 հաստիքային միավոր, | Արմավիր, Արմավիրի և |
| | | որից 1 վարիչ և 2 | Բաղրամյանի նախկին |
| | | մասնագետ | վարչական շրջանների |
| | | | տարածքներ |
|_____|____________________|______________________|_____________________|
|1. |Վաղարշապատ | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Վաղարշապատ և |
| | | 2 մասնագետ | Էջմիածնի նախկին |
| | | | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|XIII.|ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ | ընդամենը` | Գեղարքունիքի մարզ, |
| | | 11 հաստիքային միավոր,| քաղ. Գավառ և Կամոյի|
| | | որից 1 վարիչ և 2 | նախկին վարչական |
| | | մասնագետ | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|1. |Ճամբարակ | 1 վարիչի տեղակալ և | Կրասնոսելսկի նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|2. |Մարտունի | 1 վարիչի տեղակալ և | Մարտունու նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|3. |Սևան | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Սևան և Սևանի |
| | | 1 մասնագետ | նախկին վարչական |
| | | | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|4. |Վարդենիս | 1 վարիչի տեղակալ և | Վարդենիսի նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|XIV. |ԼՈՌՈՒ | ընդամենը` | Լոռու մարզ, քաղ. |
| | | 12 հաստիքային միավոր,| Վանաձոր և Գուգարքի |
| | | որից 1 վարիչ և 3 | նախկին վարչական |
| | | մասնագետ | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|1. |Թումանյան | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Ալավերդի և |
| | | 1 մասնագետ | Թումանյանի նախկին |
| | | | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|2. |Ստեփանավան | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Ստեփանավան և |
| | | 1 մասնագետ | Ստեփանավանի նախկին |
| | | | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|3. |Սպիտակ | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Սպիտակ և |
| | | 1 մասնագետ | Սպիտակի նախկին |
| | | | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|4. |Տաշիր | 1 վարիչի տեղակալ և | Տաշիրի նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|XV. |ԿՈՏԱՅՔ | ընդամենը` | Կոտայքի մարզ, քաղ. |
| | | 9 հաստիքային միավոր, | Աբովյան և Կոտայքի |
| | | որից 1 վարիչ և 2 | նախկին վարչական |
| | | մասնագետ | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|1. |Եղվարդ | 1 վարիչի տեղակալ և | Նաիրիի նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|2. |Հրազդան | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Հրազդան և |
| | | 1 մասնագետ | Հրազդանի նախկին |
| | | | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|3. |Չարենցավան | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Չարենցավան |
| | | 1 մասնագետ | |
|_____|____________________|______________________|_____________________|
|XVI. |ՇԻՐԱԿ | ընդամենը` | Շիրակի մարզ, քաղ. |
| | | 11 հաստիքային միավոր,| Գյումրի և Ախուրյանի|
| | | որից 1 վարիչ և 3 | նախկին վարչական |
| | | մասնագետ | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|1. |Ամասիա | 1 վարիչի տեղակալ` 0,5| Ամասիայի նախկին |
| | | դրույք, և մասնագետ` | վարչական շրջանի |
| | | 0,5 դրույք | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|2. |Աշոցք | 1 վարիչի տեղակալ և | Աշոցքի նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|3. |Արթիկ | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Արթիկ և Արթիկի|
| | | 1 մասնագետ | նախկին վարչական |
| | | | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|4. |Մարալիկ | 1 վարիչի տեղակալ և | Անիի նախկին վարչական|
| | | 1 մասնագետ | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|XVII.|ՍՅՈՒՆԻՔ | ընդամենը` | Սյունիքի մարզ, քաղ. |
| | | 10 հաստիքային միավոր,| Կապան և Կապանի |
| | | որից 1 վարիչ և 2 | նախկին վարչական |
| | | մասնագետ | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|1. |Գորիս | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Գորիս և Գորիսի|
| | | 1 մասնագետ | նախկին վարչական |
| | | | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|2. |Մեղրի | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Մեղրի և Մեղրու|
| | | 1 մասնագետ | նախկին վարչական |
| | | | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|3. |Սիսիան | 1 վարիչի տեղակալ և | Սիսիանի նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|4. |Քաջարան | ընդամենը` | քաղ. Քաջարան |
| | | 1 հաստիքային միավոր, | |
| | | որից` վարիչի տեղակալ`| |
| | | 0,5 դրույք, և | |
| | | մասնագետ` 0,5 դրույք | |
|_____|____________________|______________________|_____________________|
|XVIII|ՎԱՅՈՑ ՁՈՐ | ընդամենը` | Վայոց Ձորի մարզ, քաղ|
| | | 5 հաստիքային միավոր, | Եղեգնաձոր և |
| | | որից 1 վարիչ և 2 | Եղեգնաձորի նախկին |
| | | մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|1. |Ջերմուկ | 1 վարիչի տեղակալ` 0,5| քաղ. Ջերմուկ |
| | | դրույք, և մասնագետ` | |
| | | 0,5 դրույք | |
|_____|____________________|______________________|_____________________|
|2. |Վայք | 1 վարիչի տեղակալ` 0,5| Վայքի նախկին |
| | | դրույք, և մասնագետ` | վարչական շրջանի |
| | | 0,5 դրույք | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|XIX. |ՏԱՎՈՒՇ | ընդամենը` | Տավուշի մարզ, քաղ. |
| | | 9 հաստիքային միավոր, | Իջևան և Իջևանի |
| | | որից 1 վարիչ և 2 | նախկին վարչական |
| | | մասնագետ | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|1. |Դիլիջան | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Դիլիջան |
| | | 1 մասնագետ | |
|_____|____________________|______________________|_____________________|
|2. |Նոյեմբերյան | 1 վարիչի տեղակալ և | Նոյեմբերյանի նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|3. |Բերդ | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Բերդ և Տաուշի |
| | | 1 մասնագետ | նախկին վարչական |
| | | | շրջանի տարածք |
|_____|____________________|______________________|_____________________|
|XX. |Գաղտնի | | |
._______________________________________________________________________.
(ցանկը լրաց. 17.03.98 թիվ 182, 25.08.98 թիվ 526 որոշումներ, խմբ. 24.08.99 թիվ 517 որոշում, փոփ. 02.08.00 թիվ 431, 21.06.01 թիվ 555 որոշումներ)
Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
սեպտեմբերի 6-ի թիվ 286 որոշմամբ
i
Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր ----------------------------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
(նորմացույցերն ուժը կորցրել է 24.08.99 թիվ 517 որոշում)
-------------------------------------------------------------------------
Անվանումը Հաստիքային միավորը
-------------------------------------------------------------------------
Բաժնի վարիչ 1
Բաժնի վարիչի տեղակալ 1
Գործավար, արխիվարիուս` ըստ սպասարկման տարածքի`
մինչև 50 հազար բնակչի համար 1
50 հազարից ավելի բնակչի համար 2
------------------------------
Ծանոթագրություն: 1. Բաժնի վարիչի տեղակալի հաստիքը սահմանվում է
100 հազարից ավելի բնակչի սպասարկող քաղաքացիական
կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի համար:
2. Երևանի ամուսնության պալատի համար սահմանել
4 հաստիքային միավոր:
3. Գյումրիի քաղաքացիական կացության ակտերի
գրանցման տարածքային բաժնի համար սահմանել գործավարի
4 հաստիքային միավոր` հաշվի առնելով 200 հազարից
ավելի բնակիչ ունենալու հանգամանքը:
4. Երևանի բնակչության հատուկ սպասարկման բաժնի
i
համար սահմանել 2 հաստիքային միավոր:
(ծանոթագրությունը լրաց. 25.08.98 թիվ 526 որոշում)