Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 183 ...

30.04.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.08.1996  -ից մինչեւ   30.04.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 27.03.98 թիվ 209 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«6» օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 1996 թ. թիվ 242

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ո ւ մ   է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21 -ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» թիվ 183 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

Որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի «ա» ենթակետի շենքերի և շինությունների արժեքի որոշման կարգը առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով.

i

«Ընդ որում, հաշվեկշռում արտացոլված շենքերի գնահատված արժեքի հաշվարկման համար 1 քառ. մետր նվազագույն սահմանային արժեքը սահմանվում է 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք:

Նվազագույն սահմանային արժեքը կիրառվում է այն դեպքում, երբ սույն կարգով հաշվարկված շենքերի և շինությունների գնահատված արժեքը 1 քառ. մետրի հաշվով ցածր է նվազագույն սահմանային արժեքից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.1996
N 242
Որոշում