Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 692-Ա ...

 

 

040.1857.051202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2002 թվականի N 1857-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 692-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքը բյուջետային վարկի պարտքի դիմաց օտարելու և այն օգտագործման հանձնելու մասին» N 692-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

i

որոշման 1-ին կետում «11560118800» թիվը փոխարինել «11862532087» թվով, ինչպես նաև «դրամ» բառից հետո լրացնել «ինչպես նաև ապրանքանյութական պաշարներ հանդիսացող, այդ թվում` թռիչքադաշտի լուսաազդանշանային համակարգի պահեստամասերը` 386273254 դրամ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հետ համատեղ եռօրյա ժամկետում իրականացնել թռիչքադաշտի լուսաազդանշանային համակարգի պահեստամասերի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գույքը եռօրյա ժամկետում հանձնել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2002
N 1857-Ա
Որոշում