040.1726.121102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1726-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 471 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Պարզեցված հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման կարգի մասին» N 471 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նոտարները» բառերով.
i
բ) որոշմամբ հաստատված` պարզեցված հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման կարգի`
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի 3-13-րդ կետերի դրույթները չեն տարածվում պարզեցված հարկ վճարող հանդիսացող նոտարների վրա».
i
2-րդ կետը վերջում լրացնել «, իսկ պարզեցված հարկ վճարող հանդիսացող նոտարներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում գործունեության այդ մասով վարում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ համաձայնեցված նոտարական գործողությունների գրանցման գրանցամատյան, որը եկամուտների և ծախսերի հաշվառման գրքի ամփոփ ձևն է» բառերով.
i
4-րդ և 9-րդ կետերից հանել «, հանրային սննդի ոլորտում գործունեություն», իսկ 6-րդ կետից` «(բացառությամբ հիմնական միջոցների հետ կապվածի)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ