Սեղմել Esc փակելու համար:
ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ...

 

09.05.2024 -

 

040.0349.290304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2004 թվականի N 349-Ն

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը` համաձայն հավելվածի:

2. Շրջակա միջավայրի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված ցանկում նշված տեղեկատվության տրամադրումը սպառողներին:

(2-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 336-Ն, 30.01.2020 թիվ 81-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի մարտի 18-ի

N 349-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |     1. ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ            |

|ը/կ|_____________________________________________________________________|

|   |                   1) ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ                  |

|   |_____________________________________________________________________|

|   |  Տեղեկատվության անվանումը  |        Տեղեկատվության բնութագիրը       |

|___|____________________________|________________________________________|

|1. |Փոթորիկ                     |քամու առավելագույն արագությունը 33 մ/վրկ|

|   |                            |և  ավելի                                |

|___|____________________________|________________________________________|

|2. |Ուժեղ քամի (այդ թվում`      |պոռթկումը 25 մ/վրկ և  ավելի արագությամբ |

|   |փոթորկանք)                  |կամ միջին արագությունը 20 մ/վրկ և  ավելի|

|___|____________________________|________________________________________|

|3. |Պտտահողմ                    |ուժեղ պտտահողմ սյան կամ ձագարի տեսքով   |

|   |                            |ուղղված ամպից դեպի երկրի մակերևույթ     |

|___|____________________________|________________________________________|

|4. |Ուժեղ հորդառատ անձրև        |քանակը` 30 մմ և  ավելի` մինչև  1 ժամվա  |

|   |                            |ընթացքում                               |

|___|____________________________|________________________________________|

|5. |Երկարատև  ուժեղ անձրև       |տեղումների քանակը` 50 մմ-ից ոչ պակաս` 12|

|   |                            |ժամից ավելի, բայց 48 ժամից պակաս        |

|   |                            |ժամանակահատվածում                       |

|___|____________________________|________________________________________|

|6. |Խոշոր կարկուտ               |մթնոլորտային պինդ տեղումներ` 10 մմ և    |

|   |                            |ավելի տրամագծով                         |

|___|____________________________|________________________________________|

|7. |Շատ ուժեղ ձյուն             |քանակը` 20 մմ և  ավելի` մինչև  12 ժամվա |

|   |                            |ընթացքում                               |

|___|____________________________|________________________________________|

|8. |Ուժեղ մառախուղ              |տեսանելիությունը` 50 մետրից ոչ ավելի    |

|___|____________________________|________________________________________|

|9. |Ուժեղ մերկասառույցաջին-     |նստվածք լարերի վրա` մերկասառույցի       |

|   |ջառային նստվածքներ լարերի   |դեպքում` 20 մմ-ից ավելի շառավղով        |

|   |վրա                         |ջինջառի դեպքում` 50 մմ-ից ավելի շառավղով|

|___|____________________________|________________________________________|

|10.|Ուժեղ բուք, այդ թվում`      |1 և  ավելի ժամվա ընթացքում` 15 մ/վրկ և  |

|   |գետնաբուք                   |ավելի քամու պոռթկմամբ և  500 մետրից     |

|   |                            |պակաս տեսանելիության պայմանով           |

|___|____________________________|________________________________________|

|11.|Ձնահյուս                    |լեռներից իջնող հյուս, որը զգալի վնաս    |

|   |                            |է հասցնում օբյեկտներին կամ առաջացնում   |

|   |                            |է բնակավայրերի համար վտանգավոր իրավիճակ |

|___|____________________________|________________________________________|

|12.|Արտակարգ հրդեհավտանգություն |հրդեհավտանգության 4-րդ կարգ և  ավելի    |

|   |                            |(4000 oC ավելի` ըստ Նեստերովի բանաձևի)  |

|___|____________________________|________________________________________|

|13.|Սաստիկ սառնամանիքներ        |հովտային և  նախալեռնային շրջաններում`   |

|   |                            |-20 oC և  ցածր լեռնային շրջաններում`    |

|   |                            |-30 oC և  ցածր                          |

|___|____________________________|________________________________________|

|14.|Սաստիկ շոգեր                |հովտային շրջաններում` 40 oC և  ավելի    |

|   |                            |նախալեռնային շրջաններում` 35 oC և  ավելի|

|   |                            |լեռնային շրջաններում` 32 oC և  ավելի    |

|_________________________________________________________________________|

|2) ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ                                     |

|_________________________________________________________________________|

|1. |Ցրտահարություններ           |բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում  |

|   |                            |ջերմաստիճանի նվազում 0 oC-ից ցածր օդում |

|   |                            |կամ հողի մակերևույթին`  օդի միջին օրական|

|   |                            |դրական ջերմաստիճանի պայմաններում        |

|___|____________________________|________________________________________|

|2. |Հողի գերխոնավություն        |վեգետացիայի ժամանակահատվածում 10-12 սմ  |

|   |                            |խորության վրա 10 օր և  ավելի հողը       |

|   |                            |գտնվում է կպչող և  հոսող վիճակում       |

|___|____________________________|________________________________________|

|3. |Խորշակ                      |մշակաբույսերի վեգետացիայի շրջանում 3 օր |

|   |                            |անընդմեջ և  ավելի օրական նույնիսկ մեկ   |

|   |                            |դիտարկման ժամանակ ավելի քան 7 մ/վրկ     |

|   |                            |արագության քամու առկայություն, որի      |

|   |                            |դեպքում հարաբերական խոնավությունը իջնում|

|   |                            |է 30% և  ցածր, իսկ ջերմաստիճանը         |

|   |                            |բարձրանում է +25 oC և  ավելի            |

|___|____________________________|________________________________________|

|4. |Մթնոլորտային երաշտ          |բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում  |

|   |                            |արդյունավետ (օրվա ընթացքում ավելի քան 5 |

|   |                            |մմ) տեղումների բացակայությունն անընդմեջ |

|   |                            |30 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում   |

|   |                            |30 oC-ից, իսկ 1800 մ և  ավելի           |

|   |                            |բարձրություններում 25 oC-ից բարձր       |

|   |                            |ջերմաստիճանի պայմաններում               |

|___|____________________________|________________________________________|

|5. |Հողի երաշտ                  |երևույթ,  որի դեպքում բույսերի          |

|   |                            |վեգետացիայի ժամանակահատվածում տեղումների|

|   |                            |բացակայության պայմաններում հողի 0-20 սմ |

|   |                            |շերտում 10 օր անընդմեջ արդյունավետ      |

|   |                            |խոնավության պաշարները կազմում են մինչև  |

|   |                            |10 մմ                                   |

|_________________________________________________________________________|

|3) ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ                                             |

|_________________________________________________________________________|

|1. |Գետերում ջրի շատ բարձր ելքեր|գարնանային վարարումների ընթացքում       |

|   |                            |ձնհալքով և  անձրևներով  պայմանավորված`  |

|   |                            |և  (կամ) ամառ-աշնանային հորդացումների   |

|   |                            |ժամանակ հորդառատ անձրևներով  և  կարճատև |

|   |                            |ձնհալքով պայմանավորված` ջրի ելքերի      |

|   |                            |բարձրացում տվյալ գետի/դիտակետի բացարձակ |

|   |                            |առավելագույն ելքի 70 տոկոսից ավելիի     |

|   |                            |դեպքում                                 |

|___|____________________________|________________________________________|

|2. |Հանկարծահաս հեղեղում        |համեմատաբար բարձր (պիկային) ելքերով     |

|   |                            |կարճատև  հեղեղում, ինչպես նաև  այն      |

|   |                            |տարածքների և  օբյեկտների արագ           |

|   |                            |ջրածածկումը, որոնք սովորաբար ջրի տակ չեն|

|   |                            |գտնվում (ճանապարհներ, շինություններ և   |

|   |                            |այլն)                                   |

|___|____________________________|________________________________________|

|3. |Սելավ                       |առատ տեղումներով պայմանավորված`         |

|   |                            |մեծաքանակ ջրի հոսք, որը պարունակում է   |

|   |                            |շատ մեծ քանակությամբ կախված և  գլորվող  |

|   |                            |կոշտ նյութեր և  կարող է վնաս հասցնել    |

|   |                            |բնակավայրերին, արդյունաբերական          |

|   |                            |օբյեկտներին, մայրուղիներին, ոռոգման     |

|   |                            |համակարգերին և  այլն                    |

|___|____________________________|________________________________________|

|4. |Գետերում ջրի շատ ցածր ելքեր |տվյալ գետի/դիտակետի բացարձակ նվազագույն |

|   |                            |ելքի 90 տոկոսից ցածր ելքի դեպքում       |

|_________________________________________________________________________|

|4) ՌԱԴԻԱՑԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ                                                 |

|_________________________________________________________________________|

|1. |Ռադիացիայի մակարդակ         |60 մկռ/ժամ և  ավելի                     |

|___|____________________________|________________________________________|

|2. |Ռադիոակտիվ աերոզոլների      |մթնոլորտում ռադիոակտիվ                  |

|   |խտություն                   |աերոզոլների խտության գերազանցումը       |

|   |                            |3700.10-5 բկ/մ3                         |

|_________________________________________________________________________|

|   2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ      |

|_________________________________________________________________________|

|1. |Նախորդ օրվա դիտված          |                                        |

|   |առավելագույն և  նվազագույն  |                                        |

|   |ջերմաստիճանը, տեղումների    |                                        |

|   |քանակը, օդերևութաբանական    |                                        |

|   |երևույթը,  ամպամածությունը, |                                        |

|   |ձյան ծածկի բարձրությունը    |                                        |

|   |հանրապետության տարածքում    |                                        |

|___|____________________________|________________________________________|

|2. |Արեգակի ճառագայթների        |յուրաքանչյուր աշխատանքային օր           |

|   |ուլտրամանուշակագույն ինդեքսի|                                        |

|   |կանխատեսում` ըստ մարզերի և  |                                        |

|   |Երևան  քաղաքի համար         |                                        |

|___|____________________________|________________________________________|

|3. |Եղանակի կանխատեսումը        |եղանակի կարճաժամկետ և  միջնաժամկետ      |

|   |Հայաստանի Հանրապետության    |կանխատեսումներ                          |

|   |մարզերում և  Երևան          |                                        |

|   |քաղաքում` 1 օրվա և          |                                        |

|   |մոտակա 5 օրվա համար         |                                        |

|___|____________________________|________________________________________|

|4. |Երևան  քաղաքի բազմամյա      |յուրաքանչյուր աշխատանքային օր ամենօրյա  |

|   |կլիմայական տվյալները        |հիդրոօդերևութաբանական  տեղեկագրի տեսքով |

|   |                            |տրվում են հանրապետության տարածքում      |

|   |                            |դիտված և  կանխատեսվող                   |

|   |                            |հիդրոօդերևութաբանական  երևույթների      |

|   |                            |(տարրերի) մեծությունները 1-5 օրերի համար|

|___|____________________________|________________________________________|

|5. |Երկրի արհեստական արբանյակից |                                        |

|   |ստացված ամպամածության       |                                        |

|   |պատկերը տվյալ պահին         |                                        |

|___|____________________________|________________________________________|

|6. |Հելիոֆիզիկական և  ռադիացիոն |                                        |

|   |ռեժիմի (տվյալ և  հաջորդ     |                                        |

|   |օրվա) բնութագրերը           |                                        |

|___|____________________________|________________________________________|

|7. |Սևանա  լճի մակարդակ         |տրվում է ամենօրյա տեղեկատվություն Սևանա |

|   |                            |լճի ջրի մակարդակի վերաբերյալ            |

|___|____________________________|________________________________________|

|8. |Ըստ «Ծովինար» դիտակետի      |տրվում է ամենօրյա տեղեկատվություն       |

|   |Արփա-Սևան  ջրատարով Սևանա   |Արփա-Սևան  ջրատարով Սևանա  լիճ          |

|   |լիճ տեղափոխված ջրի քանակ    |տեղափոխված ջրի ծավալի վերաբերյալ        |

|___|____________________________|________________________________________|

|9. |Ըստ «Գեղամավան» դիտակետի    |տրվում է ամենօրյա տեղեկատվություն Սևանա |

|   |Սևանա  լճից բաց թողնված ջրի |լճից իրականացված ջրառի ծավալի վերաբերյալ|

|   |քանակ                       |                                        |

|___|____________________________|________________________________________|

|10.|Ջրամբարների ջրալցվածություն |տրվում է ամենօրյա տեղեկատվություն       |

|   |                            |ջրամբարներում առկա ջրի ծավալների        |

|   |                            |վերաբերյալ                              |

|___|____________________________|________________________________________|

|11.|Գետերում ջրի ելքերը         |ըստ գետային դիտակետերի տրվում է         |

|   |                            |ամենօրյա տեղեկատվություն գետերում նախորդ|

|   |                            |և  ընթացիկ օրվա ջրի ելքերի վերաբերյալ   |

|___|____________________________|________________________________________|

|12.|Հիդրոլոգիական կանխատեսումներ|տրվում են ամենօրյա, տասնօրյակային,      |

|   |                            |ամսական կտրվածքով գետերում ջրի ելքերի   |

|   |                            |կանխատեսումներ                          |

|___|____________________________|________________________________________|

|13.|Ամսական եղանակային          |ամսվա սկզբից 5-10 օր առաջ տրվում է      |

|   |պայմանների կանխատեսում      |հանրապետության տարածքի համար սպասվող    |

|   |                            |ջերմային և  տեղումների ռեժիմների        |

|   |                            |կանխատեսումը                            |

|___|____________________________|________________________________________|

|14.|Սեզոնային եղանակային        |եռամսյակի սկզբից 10-15 օր առաջ տրվում է |

|   |պայմանների կանխատեսում      |հանրապետության տարածքի համար սպասվող    |

|   |                            |ջերմային և  տեղումների ռեժիմների        |

|   |                            |կանխատեսումը                            |

|___|____________________________|________________________________________|

|15.|Ամսական տեսություններ`      |ամիսը վերջանալուց հետո 5 օրվա ընթացքում |

|   |դիտված հիդրոօդերևութա-      |տրվում է տեղեկատվություն դիտված         |

|   |բանական պայմանների մասին    |հիդրոօդերևութաբանական  պայմանների մասին |

|___|____________________________|________________________________________|

|16.|Շաբաթական տեսություններ`    |յուրաքանչյուր երկուշաբթի տրվում է       |

|   |դիտված հիդրոօդերևութա-      |տեղեկատվություն հանրապետությունում անցած|

|   |բանական պայմանների մասին    |շաբաթվա ընթացքում դիտված                |

|   |                            |հիդրոօդերևութաբանական  պայմանների մասին |

|___|____________________________|________________________________________|

|17.|Հայաստանի Հանրապետության    |ամեն տարի մարտի 3-րդ տասնօրյակին տրվում |

|   |գետերի գարնանային           |է հանրապետության գետերի գարնանային      |

|   |վարարումների տարրերի        |վարարումների հոսքի ծավալի, առավելագույն |

|   |կանխատեսում                 |ելքերի, վեգետացիոն ժամանակահատվածի միջին|

|   |                            |ելքերի, Սևանա  լիճ և  խոշոր ջրամբարներ  |

|   |                            |գարնանային վարարումների ընթացքում       |

|   |                            |գետային ներհոսքի, 5 ջրամբարների (Արփի   |

|   |                            |լիճ, Ախուրյան, Ապարան, Մարմարիկ, Ազատ)  |

|   |                            |առավելագույն լցվածության, Սևանա  լճի    |

|   |                            |մակարդակի վերաբերյալ կանխատեսումներ,    |

|   |                            |որոնք կազմվում են նախաձմեռային և        |

|   |                            |ձմեռային ամիսների փաստացի, և            |

|   |                            |վարարումների ժամանակաշրջանի կանխատեսվող |

|   |                            |հիդրոօդերևութաբանական  պայմանների       |

|   |                            |վերլուծության հիման վրա                 |

|___|____________________________|________________________________________|

|18.|Սևանա  լճի ջրային հաշվեկշիռ |ամեն ամսվա և  տարվա ավարտից հետո 15 օրվա|

|   |                            |ընթացքում տրվում է տեղեկատվություն      |

|   |                            |Սևանա  լճի ջրային հաշվեկշռի մուտքի և    |

|   |                            |ելքի բաղադրիչների արժեքների և  դրանց    |

|   |                            |հարաբերակցության, ինչպես նաև  լճի       |

|   |                            |ձևաչափական  բնութագրիչների վերաբերյալ   |

|___|____________________________|________________________________________|

|19.|Տեղեկանքներ և               |տրվում է հանրապետությունում դիտված և    |

|   |կանխատեսումներ աշնանացան    |կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների |

|   |ցորենի ցանքի, աճի, զարգացման|և  խոնավության հիման վրա                |

|   |փուլերի և  վնասվածության    |                                        |

|   |վերաբերյալ                  |                                        |

|___|____________________________|________________________________________|

|20.|Հացահատիկային մշակաբույսերի |տեղեկատվությունը տրվում է 3 անգամ`      |

|   |միջին բերքատվության         |հանրապետությունում դիտված և  կանխատեսվող|

|   |կանխատեսումներ`             |ջերմաստիճանների, տեղումների, խոնավության|

|   |1) վեգետացիայի վերսկսման    |և  ֆենոլոգիական փուլերի հիման վրա       |

|   |ժամանակ                     |                                        |

|   |2) ցողունակալման ժամանակ    |                                        |

|   |3) մոմային հասունացման      |                                        |

|   |ժամանակ                     |                                        |

|___|____________________________|________________________________________|

|21.|Բանջարաբոստանային           |տեղեկատվությունը տրվում է               |

|   |մշակաբույսերի և  կարտոֆիլի  |հանրապետությունում դիտված և  կանխատեսվող|

|   |միջին հանրապետական          |ջերմաստիճանների, տեղումների, խոնավության|

|   |բերքատվության կանխատեսումներ|և  ֆենոլոգիական փուլերի հիման վրա:      |

|   |                            |Կանխատեսումները կատարվում են            |

|   |                            |յուրաքանչյուր մշակաբույսի համար 1-3 ամիս|

|   |                            |վաղօրոքությամբ` պայմանավորված           |

|   |                            |հանրապետության տարածքի բնակլիմայական և  |

|   |                            |լանդշաֆտային պայմաններով, ինչպես նաև    |

|   |                            |մշակաբույսերի սորտերի հասունացման       |

|   |                            |ժամկետներով                             |

|___|____________________________|________________________________________|

|22.|Պտղատու, հատապտղատու        |տեղեկատվությունը տրվում է               |

|   |մշակաբույսերի և  խաղողի աճի |հանրապետությունում դիտված               |

|   |զարգացման փուլերի և         |ջերմաստիճանների, տեղումների, խոնավության|

|   |ժամկետների ու բերքատվության |և  ֆենոլոգիական փուլերի հիման վրա.      |

|   |կանխատեսումներ              |կանխատեսումները կատարվում են 4 անգամ`   |

|   |                            |մարտ-հուլիս ամիսներին                   |

|___|____________________________|________________________________________|

|23.|Տասնօրյակային ագրոտեղեկագրեր|ներառում են տասնօրյակի ընթացքում դիտված |

|   |                            |օդերևութաբանական  պայմաններ,            |

|   |                            |մշակաբույսերի ցանքի, աճի, զարգացման և   |

|   |                            |գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ |

|   |                            |տվյալներ                                |

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 08.05.2024 թիվ 663-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2004
N 349-Ն
Որոշում