ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2024 թվականի N 519-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 1001-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները հաստատելու մասին» N 1666-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման ամբողջ տեքստում «հավելված» բառն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «հավելված N 1» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 7-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «իննամսյա» բառով.
i
3) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների (բացառությամբ սույն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում նշված մարմինների) աշխատակազմերին ամրացված ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման կարգը, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը հաստատող և առանձին չափորոշիչները սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:».
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
i
«8.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների, ինչպես նաև ավտոմեքենաների առանձին չափորոշիչները` համաձայն հավելված N 2-ի».
5) որոշմամբ հաստատված հավելվածի`
i
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետը «ավտոմեքենաները» բառից հետո լրացնել «, որոնք» բառով,
i
բ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում և 7-րդ կետում «գործառնական և» բառերը փոխարինել «գործառնական կամ» բառերով,
i
գ. 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերում «8-րդ կետի հիմքով» բառերը փոխարինել «8-րդ և 8.1-ին կետերով» բառերով.
6) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների և մոտոտրանսպորտի վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի և կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները սահմանելու մասին» N 1001-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. ապրիլի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի ապրիլի 12-ի
N 519-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի սեպտեմբերի 28-ի
N 1666-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ, ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ, ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշիչներով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների վառելիքի և յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմատիվները, որոնց միջոցով իրականացվում է փաստացի ծախսի հաշվարկը:
2. Գործառնական և հատուկ նշանակության սպասարկման ավտոմեքենաների չափորոշիչները սահմանվում են պետական մարմինների կողմից` այդ ավտոմեքենաների ձեռքբերման գործընթացի տեխնիկական առաջադրանքով:
II. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
3. Ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների (այսուհետ` ավտոմեքենա) վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկելիս հիմք է ընդունվում արտադրող գործարանի կողմից տվյալ ավտոմեքենայի 100 կմ վազքի համար սահմանված վառելիքի ծախսի նորման:
4. Ավտոմեքենաների վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկելիս կիրառվում են ուղղիչ գործակիցներ, հետևյալ պայմաններում`
1) ձմեռային ժամանակահատվածում (շրջակա միջավայրի 0 oC-ից ցածր ջերմաստիճանի դեպքում) աշխատանքի դեպքում` մինչև 10%.
2) լեռնային տեղանքներում կախված ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից աշխատանքի դեպքում հետևյալ չափերով`
._____________________________________________________________________.
| |Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից (մետր)|Ավելացումը (%)|
|______|_______________________________________________|______________|
| 1 | 2 | 3 |
|______|_______________________________________________|______________|
|1. |1700-2000 |10-15 |
|______|_______________________________________________|______________|
|2. |2001-ից ավելի |15-20 |
._____________________________________________________________________.
3) մինչև 500 հազար բնակիչ ունեցող քաղաքներում աշխատանքի դեպքում` մինչև 10%.
4) 500 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքներում աշխատանքի դեպքում` մինչև 15%.
5) նոր և հիմնական նորոգում անցած ավտոմեքենաների և մոտոցիկլետների առաջին հազար կիլոմետր վազքի դեպքում` մինչև 10%.
6) 5 տարվանից ավելի շահագործվող ընդհանուր 100 հազ. կմ-ից ավելի վազք ունենալու դեպքում` մինչև 5%, իսկ 8 տարվանից ավելի շահագործվող ընդհանուր 150 հազ. կմ-ից ավելի վազք ունենալու դեպքում` մինչև 10%.
7) հատուկ նշանակության ավտոմեքենաների (պարեկային, հրշեջ, շտապօգնության, մեքենաբարձիչ մեքենաների և այլն), որոնք տրանսպորտային գործընթացն իրականացնում են մանևրելու ժամանակ բարձր արագությամբ, կտրուկ արգելակելով, հետընթացով և այլն, դեպքում` մինչև 20%.
8) ծանր բնակլիմայական պայմաններում, ձնաբքի, առատ ձյան և այլ բնական աղետների դեպքում` մինչև 40%.
9) կայանատեղում միացված օդորակիչ կիրառելիս, ինչպես նաև «Climate control» համակարգի (տարվա եղանակից անկախ) օգտագործելիս` աշխատող շարժիչով մեկ ժամվա պարապուրդի դեպքում` մինչև 10%:
5. Միաժամանակ մի քանի ուղղիչ գործակիցներ կիրառելու դեպքում վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկվում է հաշվի առնելով ուղղիչ գործակիցների գումարային մեծությունը` տոկոսային արտահայտությամբ:
6. Թեթև մարդատար ավտոմեքենաների վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Q(H) = 0,01 . H(s) . S . (1 + 0,01 . D)
որտեղ`
Q(H) - վառելիքի նորմատիվային ծախսն է արտահայտված լիտրով.
H(s) - արտադրող գործարանի կողմից ավտոմեքենայի 100 կմ վազքի համար սահմանված վառելիքի չափաքանակը, լ/100 կմ.
S - ավտոմեքենայի վազքը, կմ.
D - ուղղիչ գործակիցը (մի քանի ուղղիչ գործակցի դեպքում` դրանց գումարային մեծությունը), %:
7. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոմեքենաների գազի նորմավորված ծախսին թույլատրվում է հավելել բենզինի կամ դիզելային վառելիքի լրացուցիչ ծախս հետևյալ դեպքերում`
1) տեխնիկական ներգործություն իրականացնելու նպատակով վերանորոգման տեղամաս մտնելու և դուրս գալու դեպքում` ամսական մինչև 5 լ մեկ գազաբալոնային ավտոմեքենայի համար.
2) ձմեռային ժամանակահատվածում (շրջակա միջավայրի 0 oC-ից ցածր ջերմաստիճանի դեպքում) գազաբալոնային ավտոմեքենայի շարժիչի թողարկման համար` ամսական 20 լ մեկ ավտոմեքենայի հաշվով:
8. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված բոլոր դեպքերում գազաբալոնային ավտոմեքենաների հեղուկ վառելիքի ծախսի նորմավորումն իրականացվում է համապատասխան բազային բենզինային ավտոմեքենաների համար սահմանված չափերով:
III. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
9. Ավտոմեքենաների յուղերի ու քսուքների ծախսի չափորոշիչները սահմանվում են վառելիքի ընդհանուր ծախսից 100 լիտրի հաշվարկով, տվյալ ավտոմեքենայի համար նախատեսված նորմաների համաձայն: Յուղերի ծախսի չափորոշիչները սահմանվում են լիտրերով` 100 լիտր վառելիքի ծախսի հաշվարկով, իսկ քսուքների ծախսի չափորոշիչները սահմանվում են կիլոգրամներով` 100 լիտր վառելիքի ծախսի հաշվարկով:
10. Ավտոմեքենաների յուղերի ու քսուքների ծախսի չափորոշիչները ըստ վառելիքի տեսակի ներկայացված են N 1 աղյուսակում:
11. 5 տարվանից ավելի շահագործման մեջ գտնվող կամ կապիտալ վերանորոգում անցած ավտոմեքենաների համար յուղերի և քսուքների ծախսի չափորոշիչներն ավելացվում են 20 տոկոսով:
12. Արգելակային, հովացման և այլ աշխատանքային հեղուկների ծախսը հաշվարկվում է արտադրող գործարանի կողմից նախատեսված շահագործման հրահանգներին համապատասխան չափաքանակով:
13. Քսուքների ծախսը ավտոմեքենաների դետալների հիմնական վերանորոգման ժամանակ հաշվարկվում է տվյալ ագրեգատի յուղման համակարգի մեկ լիցքավորման չափով:
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|Յուղերի և |Չափման |Յուղերի և քսուքների ծախսի չափորոշիչները` 100լ|
|քսուքների |միավորը|վառելիքի ծախսի հաշվարկով |
|տեսակները | |______________________________________________|
| | |բենզինով և գազով աշխատող|դիզելային վառելիքով |
| | |ավտոմեքենաների համար |և գազով աշխատող |
| | | |ավտոմեքենաների համար|
|__________________|_______|_________________________|____________________|
|Շարժիչային յուղեր |լիտր |2,4 |3,2 |
|__________________|_______|_________________________|____________________|
|Տրանսմիսիոն յուղեր|լիտր |0,3 |0,4 |
|__________________|_______|_________________________|____________________|
|Հատուկ յուղեր |լիտր |0,1 |0,1 |
|__________________|_______|_________________________|____________________|
|Պլաստիկ (թանձր) |կգ |0,2 |0,3 |
|քսուք | | | |
._________________________________________________________________________.
IV. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
14. Ավտոմեքենաների ավտոդողերի վազքի նորմատիվների հաշվարկման համար հիմք է ընդունվում արտադրող գործարանի կողմից սահմանված տվյալ ավտոդողի շահագործման վազքի նորման:
15. Օպերատիվ-ծառայողական ավտոմեքենաների, հրշեջ ծառայության ստորաբաժանումների հիմնական և հատուկ հրշեջ ավտոմեքենաների, փրկարարական ծառայությունների և ստորաբաժանումների օպերատիվ և փրկարարական ավտոմեքենաների ավտոդողերի վազքի նորմաները նվազեցվում են 30 տոկոսով:
16. Էլեկտրամոբիլների վազքի նորմաները մեկ լիցքավորման համար սպառված էլեկտրաէներգիայի (կՎտ) չափաքանակից կախված հաշվարկվում են արտադրող գործարանի կողմից սահմանված նորմատիվներին համապատասխան:
17. Ավտոմեքենաների կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների չափորոշիչները ներկայացված են N 2 աղյուսակում, իսկ էլեկտրամոբիլների մարտկոցների ծառայության ժամկետը հաշվարկվում է արտադրող գործարանի կողմից սահմանված ժամկետով:
18. Ավտոմեքենաների կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների չափորոշիչները նվազեցվում են էներգիայի սպառման լրացուցիչ աղբյուրով կահավորված տրանսպորտային միջոցների համար (ռադիոկայան, ազդանշանային խոսող սարք և այլն) 30 տոկոսով և էներգիայի սպառման յուրաքանչյուր լրացուցիչ այլ աղբյուրի համար` 5 տոկոսով:
Աղյուսակ 2
._____________________________________________________________________.
|N |Ավտոմեքենայի |Կուտակչային մարտկոցների |Ավտոմեքենայի միջին |
|ը/կ|տարեկան միջին |ծառայության ժամկետը (տարի)|վազքը կուտակչային |
| |վազքը (հազ. կմ) | |մարտկոցի ծառայության|
| | | |ժամկետի ընթացքում |
| | | |(հազ. կմ) |
|___|_________________|__________________________|____________________|
|1. |7,5 |4 տարի |30,0 |
|___|_________________|__________________________|____________________|
|2. |10,0 |3 տարի 7 ամիս |36,0 |
|___|_________________|__________________________|____________________|
|3. |15,0 |3 տարի |45,0 |
|___|_________________|__________________________|____________________|
|4. |20,0 |2 տարի 8 ամիս |54,0 |
|___|_________________|__________________________|____________________|
|5. |25,0 |2 տարի 5 ամիս |60,0 |
|___|_________________|__________________________|____________________|
|6. |30,0 |2 տարի 3 ամիս |68,0 |
|___|_________________|__________________________|____________________|
|7. |35,0 |2 տարի 1 ամիս |74,0 |
|___|_________________|__________________________|____________________|
|8. |40,0 |2 տարի |80,0 |
|___|_________________|__________________________|____________________|
|9. |45,0 |1 տարի 11 ամիս |85,0 |
._____________________________________________________________________.
V. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
19. Պետական մարմինների համար նոր ձեռք բերվող ավտոմեքենաները պետք է բավարարեն հետևյալ չափորոշիչներին`
1) ավտոմեքենայի վազքը չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը.
2) ավտոմեքենայի արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ.
3) ավտոմեքենան պետք է համապատասխանի ԵԱՏՄ TPTC018/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին.
4) գնելու պայման պետք է հանդիսանա առնվազն 36 ամիս և (կամ) 150 000 կմ վազքի երաշխիքային սպասարկումը և հետերաշխիքային սպասարկումը` պայմանագրով նախատեսված սակագներով (մեխանիզմներով):
5) ավտոմեքենաների շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 3-Ն հրամանով սահմանված տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետից:
20. Սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով սահմանված ծառայության ժամկետից պակաս ծառայության ժամկետ ունեցող հատուկ ավտոմեքենաների ձեռքբերման թույլտվությունը համապատասխան պետական մարմնի կողմից ներկայացված հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի առաջարկությամբ տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Պաշտոնական հրապարակման օրը` 15 ապրիլի 2024 թվական: