(ուժը կորցրել է 26.07.05 թիվ 103-Ն որոշում)
i
600.0037.020802
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 08 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60002135
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2002 թվականի N 37-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. սեպտեմբերի 1-ի N 42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 7 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությանը կից` «Տեղեկատվություն ապրանքանյութական արժեքների ելքի մասին» 1-4՛ ձևը և դրա լրացման հրահանգը (հավելված):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. սեպտեմբերի 1-ի N 42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 7 որոշման 1.1 կետով հաստատված` «Ապրանքանյութական արժեքների ելքի մասին» տեղեկատվական 1-4 ձևը և 1.2 կետով հաստատված` «Ապրանքանյութական արժեքների ելքի մասին» տեղեկատվական 1-4 ձևի լրացման հրահանգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2002 թվականի
հունիսի 11-ի N 37-Ն որոշմամբ
---------------------------------------
Կազմակերպության (ընկերության) անվանումը
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵԼՔԻ ՄԱՍԻՆ
ձև N 1-4
առ 1 ------------- 200 թ.
Ներկայացման ժամկետը մինչև հաշվետու եռամսյակին (տարվան *) հաջորդող
ամսվա 25-ը
հազար դրամ
._________________________________________________________________
| |Նյութական արժեքների |Հաշվետու|Մուտքի |Ելքի |
| |անվանումը |տարվա |ընդհանուր|ընդհանուր|
|N | |մնացորդը|գումարը |գումարը |
|___|______________________________|________|_________|_________|_
| | 1 | 2 | 3 | 4 |
|___|______________________________|________|_________|_________|_
|1 |Նյութեր, այդ թվում | | | |
|1.1|Հումք և նյութեր | | | |
|1.2|Գնովի կիսապատրաստուքներ, | | | |
| |համալրող շինվածքներ և | | | |
| |դետալներ | | | |
|1.3|Վառելիք | | | |
|1.4|Տարա և տարանյութեր | | | |
|1.5|Պահեստամասեր | | | |
|1.6|Շինանյութեր | | | |
|1.7|Գյուղատնտեսական | | | |
| |նշանակության նյութեր | | | |
|1.8|Վերամշակման հանձնված | | | |
| |նյութեր | | | |
|1.9|Այլ նյութեր | | | |
|___|______________________________|________|_________|_________|_
|2 |Արագամաշ առարկաներ | | | |
|___|______________________________|________|_________|_________|_
| |ԸՆԴԱՄԵՆԸ (1+2) | | | |
.__________________________________________________________________
______________________________________________________________.
| Նյութական արժեքների ելքի ուղղությունը | Հաշվետու |
|____________________________________________| ժամանակաշրջանի|
| Ընդգրկված |Օտարված է|Ընդգրկված է |Այլ| վերջի |
| է հիմնական | |կապիտալ | | մնացորդը |
| գործունեության| |ներդրումներում| | |
| ծախսերում | | | | |
_|_______________|_________|______________|___|_______________|
| 5 | 6 | 7 | 8 | 9 |
_|_______________|_________|______________|___|_______________|
_|_______________|_________|______________|___|_______________|
_|_______________|_________|______________|___|_______________|
_|_______________|_________|______________|___|_______________|
______________________________________________________________.
*) Ներկայացման ժամկետը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի
25-ը
«Տեղեկատվություն ապրանքանյութական արժեքների ելքի մասին»
Ձև 1-4՛-ի լրացման հրահանգը
Սույն տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով է ներկայացվում ինչպես միջանկյալ, այնպես և տարեկան հաշվետու ժամանակաշրջանի համար` աճողական տվյալներով:
Տեղեկատվական 1-4 ձևում ցույց է տրվում որոշ ընթացիկ ակտիվների` նյութերի և արագամաշ առարկաների (ըստ ենթահաշիվների) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվություն`
- տարեսկզբի մնացորդը (սյունակ 2)
- հաշվետու ժամանակաշրջանի դեբետային շրջանառությունը (սյունակ 3)
- հաշվետու ժամանակաշրջանի կրեդիտային շրջանառությունը (սյունակ 4)
- հիմնական գործունեության ծախսերում ընդգրկված նյութերի և արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքը (սյունակ 5)
- հաշվետու ժամանակաշրջանում օտարված (վաճառված) նյութերի և արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքը (սյունակ 6)
- հաշվետու ժամանակաշրջանում կապիտալ ներդրումներում ընդգրկված նյութերի և արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքը (սյունակ 7)
- հաշվետու ժամանակաշրջանում 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակներում չընդգրկված նյութերի և արագամաշ առարկաների ելքի գումարը (սյունակ 8)
- հաշվետու ժամանակաշրջանի վերջի մնացորդը (սյունակ 9)
- տեղեկատվության 1 տողում ներկայացված է 211 «Նյութեր» հաշվի մնացորդը և շրջանառությունը
- տեղեկատվության 1.1 տողում ներկայացվում է 2111 «Հումք և նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
- տեղեկատվության 1.2 տողում ներկայացվում է 2112 «Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
- տեղեկատվության 1.3 տողում ներկայացվում է 2113 «Վառելիք» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
- տեղեկատվության 1.4 տողում ներկայացվում է 2114 «Տարա և տարանյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
- տեղեկատվության 1.5 տողում ներկայացված է 2115 «Պահեստամասեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
- տեղեկատվության 1.6 տողում ներկայացված է 2116 «Շինանյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
- տեղեկատվության 1.7 տողում ներկայացված է 2117 «Գյուղատնտեսական նշանակության նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
- տեղեկատվության 1.8 տողում ներկայացված է 2118 «Վերամշակման հանձնված նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
- տեղեկատվության 1.9 տողում ներկայացված է 2119 «Այլ նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
- տեղեկատվության 2 տողում ներկայացվում է 213 «Արագամաշ առարկաներ» հաշվի մնացորդը և շրջանառությունը: