ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2023 թվականի թիվ 205-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով համապատասխանեցնել վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող` շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը այդ սարքերի միջոցով գործառնությունների կարգավորմանը և առևտրային բանկերի կողմից ներկայացվող հաշվետվությանը,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի առաջին մասի «բ» և երկրորդ մասի «ե» կետերով, 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 17/03-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 6-ի թիվ 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 286-Ն որոշմամբ Հավելվածով հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը կանոնակարգ 17/03-ում» (այսուհետ` Կանոնակարգ 17/03) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Կանոնակարգ 17/03-ի Հավելվածի վերնագրում «Վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «ֆինանսական և այլ» բառերը:
i
2) Կանոնակարգ 17/03-ի 2-րդ կետի աղյուսակի 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«.____________________________________________________________________.
|6)|Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի | 14 |Ամսական |
| |վերաբերյալ | | |
.____________________________________________________________________.
«,
3) Կանոնակարգ 17/03-ի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«23. Թիվ 14 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տեղադրված և շահագործվող բոլոր ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն հաշվետվության մեջ չեն նշվում ՊՈՍ-տերմինալների վերաբերյալ տվյալները: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա համար: Ներկայացվող տվյալներում հաշվի են առնվում հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները` կապված ինքնասպասարկման սարքերի տեղադրման, տեղափոխման, փոխարինման, արդիականացման կամ շահագործման դադարեցման հետ:
Թիվ 14 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ ընդգրկվում է հաշվետու ամսվա վերջի դրությամբ բանկի կողմից շահագործվող, այդ թվում` փոխարինված (արդեն նշված հասցեում շահագործվող ինքնասպասարկման սարքերի փոխարինումը նորով) կամ նոր հասցե տեղափոխված և արդեն նոր վայրում շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը լրացվում է հետևյալ կերպ.
1) «Ինքնասպասարկման սարքերի շահագործման/գտնվելու վայր» սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում տեղադրված և շահագործվող ինքնասպասարկման սարքերի գտնվելու վայրերը: Սյունակը բաժանված է երկու ենթասյան` «Երևան քաղաք կամ մարզ» և «Վարչական շրջանի/Բնակավայրի անվանում» որոնք լրացվում են հետևյալ կերպ.
ա. «Երևան քաղաք կամ մարզ»` լրացվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) մարզը կամ Երևան քաղաքը,
բ. «Վարչական շրջանի/Բնակավայրի անվանում»` ընտրվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) վարչական շրջանը (Երևան քաղաքի դեպքում) կամ բնակավայրի անվանումը (մարզերի դեպքում),
2) «Տեղադրման վայրի նկարագրություն» սյունակը բաժանված է երկու ենթասյան` «Տեղադրման վայրի դասակարգում» և «Տեղակայում», որոնք լրացվում են հետևյալ կերպ.
ա. «Տեղադրման վայրի դասակարգում» սյունակում ընտրվում է համապատասխան ինքնասպասարկման սարքի տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ տրված տարբերակների: Օրինակ` եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքում, ապա ընտրվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)» դասակարգիչը և այլ:
բ. «Տեղակայում» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեղակայման եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ դասակարգմամբ` «Ներսում», «Դրսում» և «Միջպատային»: Օրինակ` եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքի ներսում, ապա ընտրվում է «Ներսում» դասակարգիչը, կամ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է բանկի «Կենտրոն» մասնաճյուղի արտաքին պատին, ապա ընտրվում է «Միջպատային» դասակարգիչը, իսկ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է հատուկ պատրաստված կրպակի տարածքում, ապա ընտրվում է «Դրսում» դասակարգիչը,
3) «Ինքնասպասարկման սարքի արտադրող, մակնիշ» սյունակում լրացվում է տվյալ ինքնասպասարկման սարքի արտադրող կազմակերպության անվանումը և այդ սարքի մակնիշը,
4) «Ինքնասպասարկման սարքի տեսակ» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ հետևյալ դասակարգման`
ա. «04CIN»` կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքերի համար,
բ. «05COUT»` կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,
գ. «06CINOUT»` կանխիկ միջոցների մուտքագրման և կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,
5) «Վճարային քարտի սպասարկում»` եթե սարքը իրականացնում է վճարային քարտի սպասարկում, ապա ընտրվում է «Այո» տողը, հակառակ դեպքում` «Ոչ»,
6) «Վերաշրջանառության մոդուլի առկայություն» սյունակում ընտրվում է «Այո» տողը այն դեպքում, երբ սարքը հագեցած է վերաշրջանառության մոդուլով, և «Ոչ» տողը` այն դեպքում, երբ սարքը նման մոդուլով հագեցած չէ,
7) «Արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթ (ծառայություն)»` եթե սարքն արդիականացված է նոր մոդուլ(ներ)ի միջոցով ինչպես հաշվետու ամսվա ընթացքում, այնպես էլ նախկինում, ապա այս սյան մեջ պետք է լրացնել սարքի արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթը (ծառայությունը), որտեղ կարող են նշվել մեկից ավելի տարբերակներ: Այս սյունը չի լրացվում, եթե սարքի վրա երբևիցե չի իրականացվել որևէ արդիականացում,
8) «Շահագործման հանձնման ամսաթիվ (օր/ամիս/տարի)» սյունակում նշվում է տվյալ հասցեում ինքնասպասարկման սարքի շահագործումը սկսելու ամսաթիվը, երբ այն պատրաստ է գործառնություններ իրականացնելու համար,
9) «Որպես սպասարկման կետ ինքնասպասարկման սարքը նույնականացնող կոդ» սյունակում նշվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից տեղադրված ինքնասպասարկման սարքը որպես սպասարկման կետ նույնականացնելու նպատակով տրամադրված կոդը:»:
i
2. Կանոնակարգ 17/03-ի Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ԳԱԼՍՏՅԱՆ
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2023 թվականի նոյեմբերի 28-ի
թիվ 205-Ն որոշմամբ
«Հավելված 6
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 286-Ն որոշմամբ»
Հաշվետվություն
Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ
Կազմակերպության անվանումը ___________________
Ամսաթիվը ____________________
Ձև թիվ 14
ամսական
._________________________________________________________________
|Ինքնասպասարկման սարքի |Տեղադրման վայրի |Ինքնա-|Ինքնա- |
|շահագործման/գտնվելու |նկարագրություն |սպա- |սպա- |
|վայր | |սարկ- |սարկման |
|_______________________|________________________|ման |սարքի |
|Երևան |Վարչական |Տեղադրման վայրի |Տեղա- |սարքի |տեսակ |
|քաղաք կամ |շրջանի/ |դասակարգում |կայում |արտադ-| |
|մարզ |Բնակավայրի | | |րող, | |
| |անվանում | | |մակնիշ| |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___________|___________|________________|_______|______|________|
|Երևան |ՀԱՅԱՍՏԱՆԻ |Բանկեր (գլխամաս,|ներսում| |04CIN |
| |ՀԱՆՐԱՊԵ- |մասնաճյուղ) | | | |
| |ՏՈՒԹՅԱՆ | | | | |
| |ՎԱՐՉԱՏԱՐԱԾ-| | | | |
| |ՔԱՅԻՆ | | | | |
| |ԲԱԺԱՆՄԱՆ | | | | |
| |ՄԱՍԻՆ | | | | |
| |օրենքի | | | | |
| |համաձայն | | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
|Արագածոտն | |Վճարահաշվարկային|դրսում | |05COUT |
| | |կազմակերպություն| | | |
| | |(գլխամաս, | | | |
| | |մասնաճյուղ) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
|Արարատ | |Այլ ֆինանսական |միջպա- | |06CINOUT|
| | |և ապահովագրական|տային | | |
| | |գործունեություն | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
|Արմավիր | |Փոխադրումներ | | | |
| | |և պահեստային | | | |
| | |տնտեսություն | | | |
| | |(կայարաններ, | | | |
| | |օդանավակայան) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
|Գեղարքունիք| |Մեծածախ և | | | |
| | |մանրածախ | | | |
| | |առևտուր | | | |
| | |(սուպերմարկետ, | | | |
| | |խանութ, շուկա) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
|Լոռի | |Կացության | | | |
| | |կազմակերպում | | | |
| | |(հյուրանոց, | | | |
| | |հոսթել և այլն) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
|Կոտայք | |Տեղեկատվություն | | | |
| | |և կապ (կապի | | | |
| | |օպերատորներ, | | | |
| | |հեռուստատեսու- | | | |
| | |թյուն, | | | |
| | |ռադիոտուն) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
|Շիրակ | |Պետական | | | |
| | |կառավարում, | | | |
| | |պաշտպանություն | | | |
| | |և ՏԻՄ (Ազգային | | | |
| | |ժողով, կառավա- | | | |
| | |րություն, նախա- | | | |
| | |րարություններ, | | | |
| | |այլ պետական | | | |
| | |հիմնարկներ, | | | |
| | |սահմանային | | | |
| | |անցակետեր, | | | |
| | |մաքսակետեր, | | | |
| | |զորամասեր, | | | |
| | |Քաղաքապետարան | | | |
| | |թաղապետարան, | | | |
| | |գյուղապետարան) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
|Սյունիք | |Հանրային սննդի | | | |
| | |կազմակերպում | | | |
| | |(ռեստորան, | | | |
| | |սրճարան, | | | |
| | |բիստրո) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
|Վայոց ձոր | |Կրթություն | | | |
| | |(համալսարաններ, | | | |
| | |դպրոցներ) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
|Տավուշ | |Առողջապահություն| | | |
| | |(հիվանդանոց, | | | |
| | |ատամնաբուժարան, | | | |
| | |դեղատուն) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
|Արցախ | |Մշակույթ, | | | |
| | |զվարճություն, | | | |
| | |հանգիստ (թատրոն,| | | |
| | |կինոթատրոն, | | | |
| | |խաղատուն) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
| | |Սպասարկման այլ | | | |
| | |ծառայություններ | | | |
| | |(գեղեցկության | | | |
| | |սրահ, բենզալցա- | | | |
| | |կայան, | | | |
| | |գազալցակայան, | | | |
| | |կոմունալ | | | |
| | |ծառայությունների| | | |
| | |մատուցում` | | | |
| | |ջրամատակարարում)| | | |
|___________|___________|________________|_______|______|________|
| | |Շահումով խաղեր, | | | |
| | |բուքմեյքերներ, | | | |
| | |խաղատներ | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
| | |Վառելիքի վաճառք | | | |
| | |(բենզալցակայան, | | | |
| | |գազալցակայան) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
| | |Միջազգային | | | |
| | |կազմակերպություն| | | |
| | |դեսպանատուն | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
| | |Այլ (բնակելի | | | |
| | |շենք, փողոց) | | | |
|___________|___________|________________|_______|______|________|
| | |Այլ կազմակեր- | | | |
| | |պություններ | | | |
._________________________________________________________________
.________________________ _________________________________________.
|Ինքնասպասարկման սարքի | |Վճա- |Վերա-|Արդիակա- |Շահա- |Որպես |
|շահագործման/գտնվելու | |րային|շրջա-|նացման |գործման |սպասարկ-|
|վայր | |քարտի|նառու|արդյուն- |հանձնման |ման |
|_______________________| |սպա- |թյան |քում մա- |ամսաթիվ |կետ |
|Երևան |Վարչական | |սար- |մո- |տուցվող |(օր/ամիս/|ինքնա- |
|քաղաք կամ |շրջանի/ | |կում |դուլի|լրացուցիչ|տարի) |սպասարկ-|
|մարզ |Բնակավայրի | | |առկա-|գործա- | |ման |
| |անվանում | | |յու- |ռույթ/ | |սարքը |
| | | | |թյուն|ծառայու- | |նույնա- |
| | | | | |թյուն | |կանաց- |
| | | | | | | |նող կոդ |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
| 1 | 2 | | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
|Երևան |ՀԱՅԱՍՏԱՆԻ | |Այո |Այո | | | |
| |ՀԱՆՐԱՊԵ- | | | | | | |
| |ՏՈՒԹՅԱՆ | | | | | | |
| |ՎԱՐՉԱՏԱՐԱԾ-| | | | | | |
| |ՔԱՅԻՆ | | | | | | |
| |ԲԱԺԱՆՄԱՆ | | | | | | |
| |ՄԱՍԻՆ | | | | | | |
| |օրենքի | | | | | | |
| |համաձայն | | | | | | |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
|Արագածոտն | | |Ոչ |Ոչ | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
|Արարատ | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
|Արմավիր | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
|Գեղարքունիք| | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
|Լոռի | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
|Կոտայք | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
|Շիրակ | | | | | | | |

|Սյունիք | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
|Վայոց ձոր | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
|Տավուշ | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|___________| |_____|_____|_________|_________|________|
|Արցախ | | | | | | | |

Կազմակերպության նախագահ
(գործադիր տնօրեն) ___________________
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ ____________________
Պաշտոնական հրապարակման օրը` 6 դեկտեմբերի 2023 թվական: