040.1477.250902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1477-Ա
i
«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 635 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքն օգտագործման հանձնելու կապակցությամբ 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ավարտված բանակցությունների արդյունքով այլ անձանց տրվող փոխհատուցման չափերը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված փոխհատուցման վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքը բյուջետային վարկի պարտքի դիմաց օտարելու և այն օգտագործման հանձնելու մասին» N 692-Ա որոշման 5-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան բացված հատուկ հաշվի միջոցներից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1477-Ա որոշման
«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԵՐԸ
._________________________________________________________________________.
|Կողմի անունը, ազգանունը |Վնասի փոխհատուցման |Փոխհատուցման |
|(ֆիրմային անվանումը) |իրավունքի առաջացման առիթը |չափը |
|________________________|____________________________|___________________|
|«Տոշա» ՍՊԸ |»Հատուկ կապ» ՓԲԸ-ի և «Տոշա»|12000 ԱՄՆ-ի դոլարին|
| |ՍՊԸ-ի միջև 2001 թվականի |համարժեք դրամ |
| |մայիսի 4-ին կնքված 1395 քառ.| |
| |մետր մակերեսով անշարժ գույքի| |
| |վարձակալության պայմանագրերի | |
| |վաղաժամկետ լուծում | |
._________________________________________________________________________.