Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

28.01.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.09.2023  -ից մինչեւ   28.01.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.2024 թիվ 53-Ն որոշում)

i

040.0173.130398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 1998 թվական թիվ 173

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 12 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը (կցվում է):

i

2. Հանձնարարել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրին համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի, մեկամսյա ժամկետում իրականացնել գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի մշակումը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 626 ԿԳ որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 02.10.98 թիվ 613, 09.04.15 թիվ 370-Ն, 23.07.15 թիվ 813-Ն որոշումներ)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 17-ի «Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակման համար արգելվող գաղտնիքների ցանկի հաստատման մասին» թիվ 109 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության

1998 թվականի մարտի 13-ի

N 173 որոշմամբ

 

ՑԱՆԿ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Պետական գաղտնիքի շարքը դասվող           |Պետական գաղտնիքի շարքը  |

|ը/կ|տեղեկությունները                        |դասվող տեղեկությունները |

|   |                                        |տնօրինելու              |

|   |                                        |լիազորություններով      |

|   |                                        |օժտված պետական          |

|   |                                        |մարմինները              |

|___|________________________________________|________________________|

| 1 |                   2                    |            3           |

|_____________________________________________________________________|

|            I.  Ռազմական բնագավառի տեղեկությունները                  |

|_____________________________________________________________________|

|1. |Զինված ուժերի, այլ զորքերի և            |ՀՀ պաշտպանության        |

|   |քաղաքացիական պաշտպանության ուժերի       |նախարարություն          |

|   |կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը,   |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |մարտական կառավարման փաստաթղթերը, տարբեր |նախարարություն          |

|   |աստիճանի մարտական պատրաստականության     |ՀՀ կառավարությանն       |

|   |բերելու վերաբերյալ փաստաթղթերը          |առընթեր ազգային         |

|   |բացահայտող տեղեկությունները             |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|___|________________________________________|________________________|

|2. |Զինված ուժերի ռազմավարական ծավալման     |ՀՀ պաշտպանության        |

|   |մասին տեղեկությունները                  |նախարարություն          |

|___|________________________________________|________________________|

|3. |Զինված ուժերի, այլ զորքերի և            |ՀՀ պաշտպանության        |

|   |քաղաքացիական պաշտպանության ուժերի       |նախարարություն          |

|   |զարգացման թվի, մարտական կազմի կամ       |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |քանակի, նրանց մարտական                  |նախարարություն          |

|   |պատրաստականության, ինչպես նաև           |ՀՀ կառավարությանն       |

|   |ռազմաքաղաքական և  օպերատիվ իրադրության  |առընթեր ազգային         |

|   |մասին տեղեկությունները                  |անվտանգության           |

|___|________________________________________|ծառայություն            |

|4. |Զինված ուժերի, այլ զորքերի և            |ՀՀ ոստիկանություն       |

|   |քաղաքացիական պաշտպանության ուժերի       |ՀՀ պետական պահպանության |

|   |պատրաստականության օպերատիվ (մարտական)   |ծառայություն            |

|   |վիճակը, նրանց գործունեության            |                        |

|   |ապահովվածությունը, կազմը և  զորքերի     |                        |

|   |կառավարման համակարգի վիճակը բացահայտող  |                        |

|   |տեղեկությունները                        |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |Զինված ուժերի, այլ զորքերի և            |ՀՀ պաշտպանության        |

|   |քաղաքացիական պաշտպանության ուժերի       |նախարարություն          |

|   |զորահավաքի ծավալման, մարդկային և        |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի    |նախարարություն          |

|   |անցկացման, զորահավաքի ծավալումը         |ՀՀ տրանսպորտի և  կապի   |

|   |կառավարելու համակարգի և  անձնակազմով    |նախարարություն          |

|   |համալրելու հնարավորությունների մասին,   |ՀՀ ֆինանսների           |

|   |սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և  |նախարարություն          |

|   |այլ նյութական, ֆինանսական միջոցներով,   |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |ինչպես նաև  ռազմական փոխադրումներով     |նախարարություն          |

|   |ապահովելուն վերաբերող տեղեկությունները  |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ                      |

|   |                                        |ոստիկանություն          |

|___|________________________________________|________________________|

|6. |Սպառազինության և  ռազմական տեխնիկայի    |ՀՀ պաշտպանության        |

|   |երկարաժամկետ կանխատեսումների            |նախարարություն          |

|   |ուղղությունները կամ զարգացման ծրագրերը, |ՀՀ ֆինանսների           |

|   |սպառազինության և  ռազմական տեխնիկայի    |նախարարություն          |

|   |նմուշներ ստեղծելու կամ կատարելագործելու |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |նպատակային ծրագրերի, գիտահետազոտական,   |նախարարություն          |

|   |փորձարարակոնստրուկտորական աշխատանքների  |ՀՀ կրթության և          |

|   |բովանդակությունը կամ արտադրանքը, դրանց  |գիտության նախարարություն|

|   |մարտավարատեխնիկական բնութագրերը         |ՀՀ կառավարությանն       |

|   |բացահայտող տեղեկությունները             |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|   |                                        |ՀՀ գիտությունների       |

|   |                                        |ազգային ակադեմիա        |

|___|________________________________________|________________________|

|7. |Սպառազինության և  ռազմական տեխնիկան     |ՀՀ պաշտպանության        |

|   |մշակելու, կառույցների, տեխնոլոգիայի,    |նախարարություն          |

|   |պատրաստման, միջուկային նյութերի և  1-ին |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |ու 2-րդ դասի ռադիոակտիվ նյութերի        |նախարարություն          |

|   |գտնվելու վայրը, կիրառման կամ շահագործման|ՀՀ կրթության և          |

|   |ուղղությունները բացահայտող              |գիտության նախարարություն|

|   |տեղեկությունները                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|   |                                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր միջուկային      |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |կարգավորման պետական     |

|   |                                        |կոմիտե                  |

|   |                                        |ՀՀ գիտությունների       |

|   |                                        |ազգային ակադեմիա        |

|___|________________________________________|________________________|

|8. |Զինված ուժերի, այլ զորքերի և            |ՀՀ արտաքին գործերի      |

|   |քաղաքացիական պաշտպանության ուժերի       |նախարարություն          |

|   |տեղաբաշխումը, իրական անվանումները,      |ՀՀ պաշտպանության        |

|   |կազմակերպչական կառուցվածքը,             |նախարարություն          |

|   |զինվածությունը, թիվը բացահայտող         |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |տեղեկությունները, որոնք Հայաստանի       |նախարարություն          |

|   |Հանրապետության միջազգային               |ՀՀ կառավարությանն       |

|   |պարտավորություններին համապատասխան ենթակա|առընթեր ազգային         |

|   |չեն բաց հրապարակման                     |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|___|________________________________________|________________________|

|9. |Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը|ՀՀ պաշտպանության        |

|   |և  անվտանգությունն ապահովելու նպատակով  |նախարարություն          |

|   |նրա ենթակառուցվածքն օգտագործելու        |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |վերաբերյալ տեղեկությունները             |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ էներգետիկայի և       |

|   |                                        |բնական պաշարների        |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ առողջապահության      |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ գյուղատնտեսության    |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ տրանսպորտի և  կապի   |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|___|________________________________________|________________________|

|10.|Հայաստանի Հանրապետության                |ՀՀ պաշտպանության        |

|   |պաշտպանունակության և  անվտանգության     |նախարարություն          |

|   |ապահովմանն ուղղված հեռահաղորդակցության  |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |համակարգին և  ցանցերին վերաբերող        |նախարարություն          |

|   |տեղեկությունները                        |ՀՀ տրանսպորտի և  կապի   |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|___|________________________________________|________________________|

|11.|Զինված ուժերը, այլ զորքերը և            |ՀՀ պաշտպանության        |

|   |քաղաքացիական պաշտպանության ուժերը բոլոր |նախարարություն          |

|   |տեսակի կապերով (ռադիոլոկացիոն,          |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |ռադիոտեխնիկական) ապահովման կազմակերպումը|նախարարություն          |

|   |կամ գործելը բացահայտող տեղեկությունները |ՀՀ տրանսպորտի և  կապի   |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|___|________________________________________|________________________|

|12.|Հայաստանի Հանրապետության սահմանապահ     |ՀՀ կառավարությանն       |

|   |զորքերի էությունը` կառուցվածքը,         |առընթեր ազգային         |

|   |խնդիրները և  այլն, կազմակերպումը կամ    |անվտանգության           |

|   |գործունեության հիմնական ձևերի           |ծառայություն            |

|   |արդյունքները, պետական սահմանի           |                        |

|   |պաշտպանության կառուցվածքը բացահայտող    |                        |

|   |տեղեկությունները                        |                        |

|_____________________________________________________________________|

|    II. Արտաքին հարաբերությունների բնագավառի տեղեկությունները        |

|_____________________________________________________________________|

|13.|Արտաքին քաղաքականության, արտաքին        |ՀՀ պաշտպանության        |

|   |առևտրի,  գիտատեխնիկական կապերի          |նախարարություն          |

|   |վերաբերյալ Հայաստանի Հանրապետության     |ՀՀ արտաքին գործերի      |

|   |արտաքին քաղաքականության ռազմավարությունը|նախարարություն          |

|   |և  մարտավարությունը բացահայտող          |ՀՀ ֆինանսների           |

|   |տեղեկությունները, որոնց վաղաժամ         |նախարարություն          |

|   |տարածումը կարող է վնաս հասցնել պետության|ՀՀ էկոնոմիկայի          |

|   |շահերին                                 |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կրթության և          |

|   |                                        |գիտության նախարարություն|

|   |                                        |ՀՀ արդարադատության      |

|   |                                        |նախարարություն          |

|___|________________________________________|________________________|

|14.|Ռազմական դրության ժամանակ օտարերկրյա    |ՀՀ պաշտպանության        |

|   |պետությունների հետ համագործակցության    |նախարարություն          |

|   |ուղղությունները կամ տնտեսական ծավալը,   |ՀՀ արտաքին գործերի      |

|   |ինչպես նաև  այդ հարցերով Հավաքական      |նախարարություն          |

|   |անվտանգության պայմանագրի կազմակերպության|ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |և  Անկախ պետությունների                 |նախարարություն          |

|   |համագործակցության անդամ պետությունների  |ՀՀ ֆինանսների           |

|   |արտաքին տնտեսական կազմակերպությունների  |նախարարություն          |

|   |ռազմազորահավաքային փոխներգործությունը   |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |բացահայտող տեղեկությունները             |նախարարություն          |

|_____________________________________________________________________|

|    III. Տնտեսության, գիտության և  տեխնիկայի                         |

|    բնագավառի տեղեկությունները                                       |

|_____________________________________________________________________|

|15.|Պատերազմի ժամանակ Հայաստանի             |ՀՀ պաշտպանության        |

|   |Հանրապետության տնտեսության կայուն       |նախարարություն          |

|   |գործունեության նախապատրաստումը          |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |բացահայտող ցուցանիշների վերաբերյալ      |նախարարություն          |

|   |տեղեկությունները                        |ՀՀ էներգետիկայի և       |

|   |                                        |բնական պաշարների        |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ ֆինանսների           |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ տարածքային կառավարման|

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ քաղաքաշինության      |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ տրանսպորտի և  կապի   |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կրթության և          |

|   |                                        |գիտության նախարարություն|

|   |                                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|   |                                        |ՀՀ ազգային վիճակագրական |

|   |                                        |ծառայություն            |

|___|________________________________________|________________________|

|16.|Գիտության և  տեխնիկայի նորագույն        |ՀՀ պաշտպանության        |

|   |նվաճումների էությունը բացահայտող        |նախարարություն          |

|   |տեղեկությունները, որոնք կարող են        |ՀՀ էներգետիկայի և       |

|   |օգտագործվել սկզբունքորեն նոր արտադրանքի |բնական պաշարների        |

|   |ստեղծման նպատակով տնտեսության տարբեր    |նախարարություն          |

|   |բնագավառների տեխնոլոգիական              |                        |

|   |գործընթացներում, ինչպես նաև             |                        |

|   |սպառազինության և  ռազմական տեխնիկայի    |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |հնարավորությունների որակական նոր        |նախարարություն          |

|   |մակարդակը սահմանող, դրանց մարտական      |ՀՀ քաղաքաշինության      |

|   |արդյունավետության բարձրացման մասին      |նախարարություն          |

|   |տեղեկությունները, որոնց հրապարակումը    |ՀՀ տրանսպորտի և  կապի   |

|   |կարող է վնաս հասցնել պետության շահերին  |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կրթության և          |

|   |                                        |գիտության նախարարություն|

|   |                                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|   |                                        |ՀՀ գիտությունների       |

|   |                                        |ազգային ակադեմիա        |

|___|________________________________________|________________________|

|17.|Պետության պաշտպանության և  անվտանգության|ՀՀ պաշտպանության        |

|   |նպատակով անցկացվող գիտահետազոտական,     |նախարարություն          |

|   |փորձարարակոնստրուկտորական կամ նախագծային|ՀՀ էներգետիկայի և       |

|   |աշխատանքների բովանդակությունը և         |բնական պաշարների        |

|   |ուղղվածությունը բացահայտող              |նախարարություն          |

|   |տեղեկությունները                        |                        |

|   |                                        |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ քաղաքաշինության      |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ շրջակա միջավայրի     |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կրթության և          |

|   |                                        |գիտության նախարարություն|

|   |                                        |ՀՀ գյուղատնտեսության    |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր միջուկային      |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |կարգավորման պետական     |

|   |                                        |կոմիտե                  |

|   |                                        |ՀՀ գիտությունների       |

|   |                                        |ազգային ակադեմիա        |

|___|________________________________________|________________________|

|18.|Հիդրոօդերևութաբանության  և  գեոֆիզիկայի |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |բնագավառում աշխատանքների, ինչպես նաև    |նախարարություն          |

|   |պետության անվտանգության նկատառումներով  |ՀՀ պաշտպանության        |

|   |անցկացվող հատուկ երկրաբանագեոֆիզիկական  |նախարարություն          |

|   |հետազոտությունների արդյունքները         |ՀՀ շրջակա միջավայրի     |

|   |բացահայտող տեղեկությունները             |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ գիտությունների       |

|   |                                        |ազգային ակադեմիա        |

|___|________________________________________|________________________|

|19.|Պետական պաշտպանական պատվերների,         |ՀՀ պաշտպանության        |

|   |սպառազինության և  ռազմական տեխնիկայի    |նախարարություն          |

|   |մատակարարումների ծավալները, դրանց       |ՀՀ տրանսպորտի և  կապի   |

|   |թողարկման արտադրական կարողությունների   |նախարարություն          |

|   |ծրագրերը (առաջադրանքները) բացահայտող    |ՀՀ ֆինանսների           |

|   |տեղեկությունները                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|   |                                        |ՀՀ գիտությունների       |

|   |                                        |ազգային ակադեմիա        |

|___|________________________________________|________________________|

|20.|Սպառազինության և  ռազմական տեխնիկայի    |ՀՀ պաշտպանության        |

|   |ստեղծմանը վերաբերող և  հատուկ օբյեկտների|նախարարություն          |

|   |շահերի համար կատարվող գիտահետազոտական,  |ՀՀ ֆինանսների           |

|   |փորձարարակոնստրուկտորական աշխատանքների  |նախարարություն          |

|   |հետ կապված ծախսերը բացահայտող           |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |տեղեկությունները                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կրթության և          |

|   |                                        |գիտության նախարարություն|

|   |                                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|   |                                        |ՀՀ գիտությունների       |

|   |                                        |ազգային ակադեմիա        |

|___|________________________________________|________________________|

|21.|Ընդհանուր օգտագործման, ռազմավարական     |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |նշանակության հումքերի, նյութերի, դրանց  |նախարարություն          |

|   |ստեղծման, արտադրության և  զարգացման,    |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |զորահավաքային հզորությունների վերաբերյալ|նախարարություն          |

|   |տեղեկությունները                        |ՀՀ տարածքային կառավարման|

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |զորահավաքային           |

|   |                                        |առաջադրանքներ ունեցող   |

|   |                                        |հանրապետական գործադիր   |

|   |                                        |մարմիններ               |

|   |                                        |ՀՀ մարզպետարաններ       |

|___|________________________________________|________________________|

|22.|Ռազմական փոխադրումների ծավալները և      |ՀՀ պաշտպանության        |

|   |սպառազինության ու ռազմական տեխնիկայի    |նախարարություն          |

|   |փոխադրման երթուղիները, տրանսպորտային    |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |միջոցների վիճակը, սարքավորումները,      |նախարարություն          |

|   |ռազմական նպատակի համար տրանսպորտային    |ՀՀ ֆինանսների           |

|   |ցանցերի նախապատրաստումը բացահայտող      |նախարարություն          |

|   |տեղեկությունները                        |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ տրանսպորտի և  կապի   |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ տարածքային կառավարման|

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|___|________________________________________|________________________|

|23.|Տրանսպորտային միջոցների զորահավաքային   |ՀՀ պաշտպանության        |

|   |պահանջարկը, այդ թվում` տրանսպորտի       |նախարարություն          |

|   |առանձին տեսակների և  դրանցով            |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |զորահավաքային ապահովվածությունը         |նախարարություն          |

|   |բացահայտող տեղեկությունները             |ՀՀ ֆինանսների           |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ արդարադատության      |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ տրանսպորտի և  կապի   |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ տարածքային կառավարման|

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ մշակույթի            |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ կառավարությանն       |

|   |                                        |առընթեր ազգային         |

|   |                                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|___|________________________________________|________________________|

|24.|Քաղաքացիական պաշտպանության ուժերի և     |քաղաքացիական            |

|   |միջոցների վիճակը բացահայտող             |պաշտպանության           |

|   |տեղեկությունները` հանրապետության        |ուժեր ունեցող           |

|   |մասշտաբով                               |հանրապետական գործադիր   |

|   |                                        |մարմիններ               |

|   |                                        |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ տարածքային կառավարման|

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ արդարադատության      |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ մարզպետարաններ       |

|___|________________________________________|________________________|

|25.|Հայաստանի Հանրապետության տնտեսության    |զորահավաքային           |

|   |կառուցվածքային կազմակերպումը կամ        |առաջադրանքներ ունեցող   |

|   |զորահավաքային ծրագրերի ցուցանիշները,    |հանրապետական գործադիր   |

|   |ինչպես նաև  գործադիր մարմինների կամ     |մարմիններ               |

|   |առանձին կազմակերպությունների            |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |զորահավաքային պատրաստության վիճակը      |նախարարություն          |

|   |բացահայտող տեղեկությունները             |ՀՀ տարածքային կառավարման|

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ մարզպետարաններ       |

|___|________________________________________|________________________|

|26.|Պետական և  զորահավաքային ռեզերվների     |ՀՀ տարածքային կառավարման|

|   |տեղաբաշխումը, փաստացի պաշարները, դրանց  |և  արտակարգ իրավիճակների|

|   |օգտագործումը բացահայտող                 |նախարարություն          |

|   |տեղեկությունները` բացառությամբ արտակարգ |ՀՀ պաշտպանության        |

|   |իրավիճակների կանխման կամ դրանց          |նախարարություն          |

|   |առաջանալու դեպքում հնարավոր հետևանքների |ՀՀ ֆինանսների           |

|   |նվազեցման ու վերացման, փրկարարական և    |նախարարություն          |

|   |անհետաձգելի վթարավերականգնողական        |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |աշխատանքների իրականացման, մարդասիրական  |նախարարություն          |

|   |օգնության ցուցաբերման համար նախատեսված  |ՀՀ կառավարությանն       |

|   |արագ արձագանքման պաշարի մասին           |առընթեր ազգային         |

|   |տեղեկությունների                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|___|________________________________________|________________________|

|27.|Հայաստանի Հանրապետության                |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |արդյունաբերության զորահավաքային         |նախարարություն          |

|   |նախապատրաստության բնագավառում           |ՀՀ պաշտպանության        |

|   |գիտահետազոտական աշխատանքների ծրագրերը,  |նախարարություն          |

|   |բովանդակությունը կամ արդյունքները       |ՀՀ ֆինանսների           |

|   |բացահայտող տեղեկությունները             |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ էկոնոմիկայի          |

|   |                                        |նախարարություն          |

|___|________________________________________|________________________|

|28.|Ռազմավարական նշանակություն ունեցող      |ՀՀ պաշտպանության        |

|   |արդյունաբերական օբյեկտների տեխնիկական,  |նախարարություն          |

|   |ինչպես նաև  քաղաքների ու խոշոր          |ՀՀ արտակարգ իրավիճակների|

|   |բնակավայրերի խմելու և  կենցաղային       |նախարարություն          |

|   |ջրամատակարարման համար օգտագործվող       |ՀՀ կառավարությանն       |

|   |ջրաղբյուրների (հորատանցք, բնաղբյուր)    |առընթեր ազգային         |

|   |տեղադիրքի և  այլ բացահայտումների        |անվտանգության           |

|   |վերաբերյալ տեղեկությունները             |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|   |                                        |ՀՀ տարածքային կառավարման|

|   |                                        |նախարարության ջրային    |

|   |                                        |տնտեսության պետական     |

|   |                                        |կոմիտե                  |

|   |                                        |ՀՀ առողջապահության      |

|   |                                        |նախարարություն          |

|   |                                        |ՀՀ շրջակա միջավայրի     |

|   |                                        |նախարարություն          |

|_____________________________________________________________________|

|    IV. Հետախուզական, հակահետախուզական և  օպերատիվ հետախուզական      |

|    գործունեության բնագավառի տեղեկությունները                        |

|_____________________________________________________________________|

|29.|Պետական գաղտնիքի պաշտպանության          |ՀՀ պաշտպանության        |

|   |կազմակերպումը կամ փաստացի վիճակը        |նախարարություն          |

|   |բացահայտող տեղեկությունները             |ՀՀ կառավարությանն       |

|___|________________________________________|առընթեր ազգային         |

|30.|Գաղտնի տեղեկություններին առնչվելու      |անվտանգության           |

|   |թույլտվություն չունենալու, օտարերկրյա   |ծառայություն            |

|   |տեխնիկական հետախուզությունների և        |ՀՀ ոստիկանություն       |

|   |տեխնիկական միջոցների արտահոսքի դեպքերում|                        |

|   |տեղեկատվության պաշտպանությանն ուղղված   |                        |

|   |ծրագրավորվող և  անցկացվող միջոցառումները|                        |

|   |բացահայտող տեղեկությունները             |                        |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|___|________________________________________|________________________|

|31.|Նախագահական, կառավարական կամ այլ ձևի    |ՀՀ պաշտպանության        |

|   |հատուկ կապի կառուցվածքին, տարրերին,     |նախարարություն          |

|   |ծավալմանը, շահագործմանը, պետական        |ՀՀ տրանսպորտի և  կապի   |

|   |ծածկագրերին, դրանց վերլուծման մեթոդներին|նախարարություն          |

|   |կամ միջոցներին, ծածկագրման միջոցներին,  |ՀՀ կառավարությանն       |

|   |գաղտնագրման համակարգերին վերաբերող      |առընթեր ազգային         |

|   |տեղեկությունները                        |անվտանգության           |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

|   |                                        |ՀՀ ոստիկանություն       |

|___|________________________________________|________________________|

|32.|Հետախուզական, հակահետախուզական կամ      |ՀՀ պաշտպանության        |

|   |օպերատիվ հետախուզական գործունեության    |նախարարություն          |

|   |ուժերը, միջոցները, մեթոդները, ծրագրերը, |ՀՀ կառավարությանն       |

|   |վիճակը կամ արդյունքները բացահայտող      |առընթեր ազգային         |

|   |տեղեկությունները, ինչպես նաև  այդ       |անվտանգության           |

|   |գործունեությունները ֆինանսավորելու մասին|ծառայություն            |

|   |տվյալները, եթե դրանք բացահայտում են     |ՀՀ ոստիկանություն       |

|   |թվարկված տեղեկությունները               |ՀՀ հակակոռուպցիոն       |

|   |                                        |կոմիտե                  |

|   |Հետախուզական, հակահետախուզական կամ      |ՀՀ արդարադատության      |

|   |օպերատիվ հետախուզական գործունեությունն  |նախարարություն          |

|   |իրականացնող մարմինների հետ գաղտնի       |                        |

|   |հիմունքներով համագործակցող կամ          |                        |

|   |համագործակցած, աջակցություն ցուցաբերող  |                        |

|   |անձանց վերաբերյալ տեղեկությունները      |                        |

|   |                                        |                        |

|   |Հայաստանի Հանրապետության հետախուզական,  |                        |

|   |հակահետախուզական մարմինների կադրային    |                        |

|   |կազմին կոնկրետ անձանց պատկանելությունը  |                        |

|   |բացահայտող տեղեկությունները             |                        |

|   |                                        |                        |

|   |Օպերատիվ զորահավաքային աշխատանքների     |                        |

|   |վիճակը, արդյունքները, ինչպես նաև        |                        |

|   |միջոցառումները բացահայտող               |                        |

|   |տեղեկությունները                        |                        |

|   |                                        |ՀՀ պետական պահպանության |

|   |                                        |ծառայություն            |

._____________________________________________________________________.

 

(ցանկը խմբ. 04.10.12 թիվ 1277-Ն որոշում)

(ցանկը փոփ. 02.10.98 թիվ 613, 26.11.98 թիվ 738, 08.01.09 թիվ 20-Ն, 11.10.07 թիվ 1165-Ն, 06.07.07 թիվ 776-Ն, 29.11.12 թիվ 1504-Ն, 30.07.15 թիվ 860-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն, 24.03.2022 թիվ 355-Ն, 09.02.2023 թիվ 155-Ն, 22.09.2023 թիվ 1617-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.1998
N 173
Որոշում