ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 2023 թվականի N 1304-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման`
i
1) N 1 հավելվածի 14-րդ կետում «Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ» բառերով, իսկ N 5 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք» բառերը` «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ» բառերով.
i
2) N 10 հավելվածի 20-րդ կետում «Մանկատներում, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը հաստատելու մասին» N 2168-Ն որոշման հավելվածի 2-րդ կետից հանել «մանկատներին կամ ծերանոցներին,» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին» N 1238-Ն որոշման`
i
1) 4-րդ կետի «ը» ենթակետում «ծերերի և հաշմանդամների տների» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների» բառերով.
i
2) 6-րդ կետի «գ» ենթակետի 3-րդ պարբերությունում «տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին և համայնքային փոքր տներին» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման`
i
1) N 1 հավելվածի N 2 ձևի աղյուսակի 3-րդ կետում «թոշակառու բնակչություն հաշմանդամներ» բառերը փոխարինել «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով.
i
2) N 2 հավելվածի N 1 ձևի աղյուսակի «սպորտային օբյեկտների գոտի» տողի «Թույլատրելի օգտագործման ձևերը» սյունակում «մանկատներ, ծերանոցներ» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ» բառերով:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը սահմանելու մասին» N 1175-Ն որոշման հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետում «մանկատներին կամ ծերանոցներին» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին կամ համայնքային փոքր տներին» բառերով:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 4 հավելվածի N 3 ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատներ» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, սոցիալական բնակարաններ, ժամանակավոր օթևաններ» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման`
i
1) 1-ին կետի 3-րդ ենթակետում և N 3 հավելվածի 1-ին կետում «պրոթեզաօրթոպեդիկ պարագաների» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով, իսկ N 3 հավելվածի վերնագրում «պրոթեզաօրթոպեդիկ պարագաների» բառերը` «աջակցող միջոցների» բառերով.
2) N 3 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով աջակցող միջոցներն են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 2 հավելվածում նշված աջակցող միջոցները և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 9021 խմբին դասվող պրոթեզաօրթոպեդիկ պարագաները:»:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման`
1) ամբողջ տեքստում և հավելվածներում «ծերերի և հաշմանդամների մասնագիտացված տներ (ոչ բնակարանային)», «ծերերի և հաշմանդամների մասնագիտացված տներ» և «ծերերի և հաշմանդամների համար մասնագիտացված բնակելի տներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ և համայնքային փոքր տներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) N 28 հավելվածում «Սոցիալական ապահովության կազմակերպություններ/ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկատներ/» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ և համայնքային փոքր տներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ ստուգաթերթի, հարցաշարի և ուղեցույցի վերնագրերում «սոցիալական ապահովության կազմակերպությունների/ծերանոցների, հաշմանդամների տների, մանկատների/» բառերը` «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների» բառերով:
i
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 600-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «մանկատների, ծերանոցների» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների» բառերով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման N 3 հավելվածի «Տեղեկատվական բնույթի հարցեր» աղյուսակի 12-րդ կետում «ծերանոցի ճաշարան» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ճաշարան» բառերով:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. օգոստոսի 3
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2023 թվական: