01.08.2023 -
040.0582.050615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2015 թվականի N 582-Ն
i
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 22.1-ին հոդվածի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
i
3. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություն ճանաչել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը:
(3-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 899-Ն որոշում)
4. Սահմանել, որ`
i
1) սոցիալական ծառայությունները տրամադրվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումների կողմից, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ.
2) միասնական սոցիալական ծառայության` սոցիալական ծառայություններ տրամադրող ստորաբաժանումները կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և ստորաբաժանման անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և կարող են ունենալ այլ անհատականացման միջոցներ.
3) զբաղվածության պետական և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակների տարածքային ստորաբաժանումների, մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային բաժինների օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներին:
(4-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
5. Հաստատել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկը և սպասարկման տարածքները` համաձայն հավելվածի:
(5-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) մինչև 2015 թվականի հունիսի 30-ը հաստատել սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի օրինակելի կանոնադրությունները` սահմանելով սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.
i
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացների կազմակերպման և այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի տրամադրման դեպքերն ու կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանը «մասերի» բառից հետո լրացնել «, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.
i
4) որոշման 2-րդ կետի 5-րդ, 10-րդ ենթակետերում, 4-րդ կետի 4-րդ ենթակետում, NN 6 և 11 հավելվածների վերնագրերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)», իսկ 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին» բառերը` «աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին)» բառերով.
5) որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով.
6) որոշման N 3 հավելվածի`
i
ա. 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերով,
i
բ. NN 1, 3, 5, 6, 7 և 8 ձևերում «ծառայությունների տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը փոխարինել «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ N 7 ձևի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ _______________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ» բառերը` «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ _____________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ (ԲԱԺՆԻՆ)» բառերով,
i
գ. N 4 ձևի «Դաշտի լրացման հիմքը» սյունակի 6-րդ և «Դաշտի բովանդակությունը» սյունակի 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածը» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածը» բառերով, իսկ «Դաշտի անվանումը» սյունակի 15-րդ տողում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը` «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով.
i
7) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով.
i
8) որոշման N 6 հավելվածի 10-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.
9) որոշման N 8 հավելվածի`
i
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով,
i
բ. NN 1, 2, 3 և 4 ձևերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը` «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ NN 4, 5, 7, 8 և 12 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության _________________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
10) որոշման N 9 հավելվածի`
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
բ. N 1 ձևում «ծառայություններ տրամադրող _______________» բառերը
(տարածքային մարմին) փոխարինել «աջակցության _____________ տարածքային գործակալություն (բաժին) բառերով, NN 2, 4, 5, 6, 8, 9 և 10 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության ____________ տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «տարածքային մարմինը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
11) որոշման N 11 հավելվածի 5-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում) բառերով.
12) որոշման N 12 հավելվածի`
i
ա. 3-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
i
բ. 7-րդ կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգի» բառերը փոխարինել «սոցիալական բանկի տեղեկատվական ենթահամակարգի» բառերով.
i
13) որոշման N 13 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (բաժինները)» բառերով:
i
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 153-րդ, 154-րդ, 155-րդ և 156-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 829-րդ, 830-րդ, 831-րդ և 832-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 152-րդ, 153-րդ և 154-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 169-րդ, 170-րդ, 171-րդ, 172-րդ և 173-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «ծառայությունների» և որոշման N 3 հավելվածի 110-րդ, 111-րդ և 112-րդ կետերում «ծառայության» բառերը փոխարինել «աջակցության» բառով:
i
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 24-րդ ու 25-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 401-րդ, 402-րդ, 403-րդ և 404-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 165-րդ, 166-րդ, 167-րդ և 168-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ և 101-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման 3-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 54-րդ, 55-րդ, 56-րդ և 57-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
18. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 16-րդ և 17-րդ կետերը:
19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(նախաբանը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ
i
Հավելված
i
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 582-Ն որոշման
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Տարածքային |Համայնքի | Սպասարկման տարածքը |
|կենտրոնի |անվանումը | |
|անվանումը | | |
|_________________________________________________________________________|
|1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ |
|_________________________________________________________________________|
|Աշտարակի |Աշտարակ |Աշտարակ քաղաք, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, |
| | |Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, |
| | |Բյուրական, Դպրեվանք, Լեռնարոտ, Լուսաղբյուր, |
| | |Խնուսիկ, Կարբի, Կարին, Կոշ, Ղազարավան, |
| | |Մուղնի, Նիգատուն, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր|
| | |Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, |
| | |Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, |
| | |Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով |
| | |գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Ապարանի |Ապարան |Ապարան քաղաք, Արագած, Արայի, Ափնագյուղ, |
| | |Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, |
| | |Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, |
| | |Մելիքգյուղ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, |
| | |Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, |
| | |Քուչակ գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Թալինի |Թալին |Թալին քաղաք, Ագարակավան, Ակունք, Աշնակ, |
| | |Արագածավան, Արտենի, Գառնահովիտ, Գետափ, |
| | |Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, |
| | |Զովասար, Թաթուլ, Իրինդ, Լուսակն, Ծաղկասար, |
| | |Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, |
| | |Ձորագյուղ, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին |
| | |Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, |
| | |Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին |
| | |Սասնաշեն, Ցամաքասար գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
| |Շամիրամ |Շամիրամ գյուղ |
| |___________|_____________________________________________|
| |Մեծաձոր |Մեծաձոր, Օթևան գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Արևուտ |Արևուտ, Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ |
| | |գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Ծաղկահովիտի |Ծաղկահովիտ |Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, |
| | |Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, |
| | |Վարդաբլուր գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Ալագյազ |Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, |
| | |Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա,|
| | |Սադունց, Սիփան գյուղեր |
|_________________________________________________________________________|
|2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ |
|_________________________________________________________________________|
|Արտաշատի |Արտաշատ |Արտաշատ քաղաք, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, |
| | |Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, |
| | |Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, |
| | |Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, |
| | |Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, |
| | |Կանաչուտ, Կաքավաբերդ, Հնաբերդ, Հովտաշեն, |
| | |Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, |
| | |Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, |
| | |Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն |
| | |գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Վերին Դվին |Վերին Դվին գյուղ |
|_______________|___________|_____________________________________________|
|Արարատի |Արարատ |Արարատ քաղաք, Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, |
| | |Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Ուրցալանջ, |
| | |Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, |
| | |Տիգրանաշեն գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Մասիսի |Մասիս |Մասիս քաղաք, Ազատաշեն, Այնթափ Արբաթ, |
| | |Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, |
| | |Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, |
| | |Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, |
| | |Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, |
| | |Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս,|
| | |Սիփանիկ գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Վեդու |Վեդի |Վեդի քաղաք, Այգավան, Արալեզ, Գինեվետ, |
| | |Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լանջանիստ, |
| | |Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, |
| | |Շաղափ, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Ուրցաձոր, |
| | |Տափերական, Փոքր Վեդի գյուղեր |
|_________________________________________________________________________|
|3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ |
|_________________________________________________________________________|
|Արմավիրի |Արմավիր |Արմավիր քաղաք, Այգեվան, Արաքս, Լենուղի, |
| | |Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, |
| | |Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Մեծամոր |Մեծամոր քաղաք, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, |
| | |Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, |
| | |Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, |
| | |Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, |
| | |Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, |
| | |Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, |
| | |Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, |
| | |Տարոնիկ, Փշատավան գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Բաղրամյանի |Բաղրամյան |Բաղրամյան, Արգինա, Արևադաշտ Արտամետ, |
| | |Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, |
| | |Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, |
| | |Տալվորիկ, Քարակերտ գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Վաղարշապատի |Վաղարշապատ |Էջմիածին քաղաք, Ոսկեհատ գյուղ |
| |___________|_____________________________________________|
| |Արաքս |Գայ, Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս |
| | |(Էջմիածնի շրջ.), Արտիմետ, Գրիբոյեդով, |
| | |Լուսագյուղ, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, |
| | |Ջրառատ, Ջրարբի գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Խոյ |Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ Այգեշատ |
| | |(Էջմիածնի շրջ.), Արագած, Արշալույս, Դաշտ, |
| | |Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան,|
| | |Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, |
| | |Շահումյան գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Փարաքար |Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան, Թաիրով, |
| | |Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք գյուղեր|
| |___________|_____________________________________________|
| |Ֆերիկ |Ֆերիկ գյուղ |
|_________________________________________________________________________|
|4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ |
|_________________________________________________________________________|
|Գավառի |Գավառ |Գավառ քաղաք, Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, |
| | |Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, |
| | |Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան |
| | |գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Սևանի | Սևան |Սևան քաղաք, Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, |
| | |Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, |
| | |Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր գյուղեր|
|_______________|___________|_____________________________________________|
|Ճամբարակի |Ճամբարակ |Ճամբարակ քաղաք, Աղբերք, Այգուտ, Անտառամեջ, |
| | |Արծվաշեն (ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի|
| | |վերահսկողության տակ), Արտանիշ, Բարեպատ, |
| | |Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջուր, Ծափաթաղ, |
| | |Կալավան, Ձորավանք, Ճապկուտ, Մարտունի, |
| | |Շողակաթ, Ջիլ, Վահան գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Մարտունու |Մարտունի |Մարտունի քաղաք, Աստղաձոր, Արծվանիստ, |
| | |Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Լեռնակերտ, Լիճք, |
| | |Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, |
| | |Ներքին Գետաշեն, Նշխարք, Վաղաշեն, Վարդաձոր, |
| | |Վարդենիկ, Վերին Գետաշեն գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Վարդենիսի |Վարդենիս |Վարդենիս քաղաք, Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք,|
| | |Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, |
| | |Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան,|
| | |Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, |
| | |Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ |
| | |Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, |
| | |Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանևան, |
| | |Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր |
| | |Մասրիկ գյուղեր |
|_________________________________________________________________________|
|5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ |
|_________________________________________________________________________|
|Վանաձորի |Վանաձոր |քաղաք Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան |
| | |գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Ֆիոլետովո |Ֆիոլետովո գյուղ |
| |___________|_____________________________________________|
| |Լերմոնտովո |Լերմոնտովո, Անտառաշեն գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Փամբակ |Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում,|
| | |Գուշար, Դեբետ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, |
| | |Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, |
| | |Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ |
| | |գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Թումանյանի |Թումանյան |Թումանյան քաղաք, Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ,|
| | |Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Ալավերդի |Ալավերդի, Ախթալա և Շամլուղ քաղաքներ, Ախթալա,|
| | |Ակներ, Ամոջ, Այգեհատ, Առողջարանին կից, Արդվի,|
| | |Արևածագ, Աքորի, Բենդիկ, Թեղուտ, Ծաթեր, |
| | |Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, |
| | |Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, |
| | |Շնող, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարկոփ, Օձուն |
| | |գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Սպիտակի |Սպիտակ |Սպիտակ քաղաք, Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, |
| | |Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, |
| | |Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ|
| | |Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, |
| | |Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր |
| | |գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Ստեփանավանի |Ստեփանավան |Ստեփանավան քաղաք, Արմանիս, Կաթնաղբյուր, |
| | |Ուրասար գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Լոռի Բերդ |Լոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, |
| | |Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Գյուլագարակ|Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, |
| | |Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Տաշիրի |Տաշիր |Տաշիր քաղաք, Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, |
| | |Գետավան, Գոգավան, Դաշտադեմ, Լեռնահովիտ, |
| | |Կաթնառատ, Կրուգլայա շիշկա, Ձյունաշող, |
| | |Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, |
| | |Միխայլովկա, Նովոսելցովո, Նորամուտ, |
| | |Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, |
| | |Սարատովկա, Սարչապետ գյուղեր |
|_________________________________________________________________________|
|6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ |
|_________________________________________________________________________|
|Աբովյանի |Աբովյան |Աբովյան քաղաք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, |
| | |Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, |
| | |Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Ակունք |Ակունք, Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, |
| | |Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդ գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Արզնի |Արզնի գյուղ |
| |___________|_____________________________________________|
| |Գառնի |Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, |
| | |Ողջաբերդ գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Ջրվեժ |Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Բյուրեղավան|Բյուրեղավան քաղաք, Ջրաբեր, Նուռնուս գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Հրազդանի |Հրազդան |Հրազդան քաղաք, Լեռնանիստ, Ջրառատ, |
| | |Սոլակ, Քաղսի գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Ծաղկաձոր |Ծաղկաձոր քաղաք, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, |
| | |Հանքավան, Մարմարիկ, Մեղրաձոր, Փյունիկ գյուղեր|
|_______________|___________|_____________________________________________|
|Չարենցավանի |Չարենցավան |Չարենցավան քաղաք, Ալափարս, Արզական, Բջնի, |
| | |Կարենիս, Ֆանտան գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Եղվարդի |Նաիրի |Քաղաք Եղվարդ, Արագյուղ, Բուժական, Զովունի, |
| | |Զորավան, Պռոշյան, Սարալանջ, Քասախ գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Նոր Հաճըն |Նոր Հաճըն Քաղաք, Արգել, Գետամեջ Թեղենիք, |
| | |Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Քանաքեռավան, |
| | |Քարաշամբ գյուղեր |
|_________________________________________________________________________|
|7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ |
|_________________________________________________________________________|
|Գյումրու |Գյումրի |Գյումրի քաղաք |
|_______________|___________|_____________________________________________|
|Ախուրյանի |Ախուրյան |Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Ախուրյան կայարանի,|
| | |Այգաբաց, Առափի, Արևիկ, Բայանդուր, Բասեն, |
| | |Բենիամին, Գետք, Երազգավորս, Լեռնուտ, Կամո, |
| | |Կապս, Կառնուտ, Կարմրաքար, Կրաշեն, Հայկավան, |
| | |Հացիկ, Հացիկավան, Հովիտ, Հովունի, |
| | |Ղարիբջանյան, Մայիսյան, Մարմաշեն, Մեծ Սարիար, |
| | |Շիրակ, Ոսկեհասկ, Ջաջուռ, Ջաջուռավան, Ջրառատ, |
| | |Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Ամասիայի |Ամասիա |Ամասիա, Ալվար, Աղվորիկ, Արավետ, Արդենիս, |
| | |Արեգնադեմ, Բանդիվան, Բերդաշեն, Բյուրակն, |
| | |Գառնառիճ, Գտաշեն, Դարիկ, Եղնաջուր, Երիզակ, |
| | |Զարիշատ, Զորակերտ, Լորասար, Ծաղկուտ, Կամխուտ,|
| | |Հողմիկ, Հովտուն, Մեղրաշատ, Շաղիկ, Ողջի, |
| | |Պաղակն, Ջրաձոր գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Աշոցքի |Աշոցք |Աշոցք, Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ, |
| | |Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, |
| | |Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, |
| | |Հարթաշեն, Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, |
| | |Մուսայելյան, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ, |
| | |Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, |
| | |Փոքր Սեպասար գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Արթիկի |Արթիկ |Արթիկ քաղաք, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, |
| | |Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, |
| | |Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ |
| | |Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, |
| | |Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, |
| | |Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ |
| | |գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Մարալիկի |Անի |Մարալիկ քաղաք, Աղին, Անիավան, Անիպեմզա, |
| | |Բագրավան, Բարձրաշեն, Գուսանագյուղ, Իսահակյան,|
| | |Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, |
| | |Ձորակապ, Շիրակավան, Նորշեն, Ջրափի, |
| | |Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ գյուղեր |
|_________________________________________________________________________|
|8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ |
|_________________________________________________________________________|
|Գորիսի |Գորիս |Գորիս քաղաք, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, |
| | |Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, |
| | |Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն, Քարահունջ |
| | |գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Տաթև |Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, |
| | |Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Տեղ |Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, |
| | |Վաղատուր, Քարաշեն գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Կապանի |Կապան |Կապան քաղաք, Ագարակ, Աղվանի, Աճանան, |
| | |Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարգուշատ, |
| | |Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղեգ,|
| | |Եղվարդ, Ըրկենանց, Խդրանց, Խորձոր, Ծավ, |
| | |Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, |
| | |Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շիշկերտ, |
| | |Շրվենանց, Չափնի, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, |
| | |Սևաքար, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, |
| | |Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Քաջարան |Քաջարան քաղաք, Անդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, |
| | |Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, |
| | |Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին |
| | |Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին |
| | |Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ, Քաջարանց, |
| | |Քարուտ գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Մեղրիի |Մեղրի |Մեղրի և Ագարակ քաղաքներ, Ալվանք, Այգեձոր, |
| | |Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, |
| | |Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, |
| | |Վարդանիձոր, Տաշտուն գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Սիսիանի |Սիսիան |Սիսիան և Դաստակերտ քաղաքներ, Ախլաթյան, |
| | |Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս, Բալաք, |
| | |Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Գորայք, Դարբաս, |
| | |Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Ծղուկ, |
| | |Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շամբ, |
| | |Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Ույծ, Սալվարդ, |
| | |Սառնակունք, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս, |
| | |Տորունիք, Ցղունի գյուղեր |
|_________________________________________________________________________|
|9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ |
|_________________________________________________________________________|
|Եղեգնաձորի |Եղեգնաձոր |Եղեգնաձոր քաղաք, Գետափ, Գլաձոր, Մալիշկա, |
| | |Վերնաշեն գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Արենի |Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Ամաղու, |
| | |Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Մոզրով, Չիվա, Ռինդ |
| | |գյուղեր |
| |___________|_____________________________________________|
| |Եղեգիս |Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, |
| | |Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, |
| | |Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, |
| | |Սևաժայռ, Վարդահովիտ, Քարագլուխ գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Ջերմուկի |Ջերմուկ |Ջերմուկ քաղաք, Գնդեվազ, Կեչուտ գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Վայքի |Վայք |Վայք քաղաք, Ազատեկ, Ախտա, Արին, Արտավան, |
| | |Բարձրունի, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ, |
| | |Կապույտ, Կարմրաշեն, Հերհեր, Հորադիս, |
| | |Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս, |
| | |Ուղեձոր, Փոռ գյուղեր |
|_________________________________________________________________________|
|10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ |
|_________________________________________________________________________|
|Իջևանի | Իջևան |Իջևան քաղաք, Ազատամուտ, Ակնաղբյուր, |
| | |Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, |
| | |Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, |
| | |Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, |
| | |Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն |
| | |գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Նոյեմբերյանի |Նոյեմբերյան|Նոյեմբերյան և Այրում քաղաքներ, Արճիս, |
| | |Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, |
| | |Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր,|
| | |Կոթի, Կողբ, Հաղթանակ, Ոսկեպար, Ոսկեվան, |
| | |Պտղավան, Ջուջեվան գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Բերդի |Բերդ |Բերդ քաղաք, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, |
| | |Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսես, Նավուր, |
| | |Ներքին Կարմիր աղբյուր, Նորաշեն, Չինարի, |
| | |Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին |
| | |Կարմիր աղբյուր, Տավուշ գյուղեր |
|_______________|___________|_____________________________________________|
|Դիլիջանի |Դիլիջան |Դիլիջան քաղաք, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք, |
| | |Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ |
| | |գյուղեր |
|_________________________________________________________________________|
|11. Երևան քաղաք |
|_________________________________________________________________________|
|Կենտրոնի և |Երևան |Կենտրոնի և Նորք-Մարաշի վարչական շրջանների |
|Նորք-Մարաշի | |տարածքները |
|_______________|___________|_____________________________________________|
|Շենգավիթի |Երևան |Շենգավիթի վարչական շրջանի տարածքը |
|_______________|___________|_____________________________________________|
|Մալաթիա- |Երևան |Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը |
|Սեբաստիայի | | |
|_______________|___________|_____________________________________________|
|Աջափնյակի և |Երևան |Աջափնյակի և Դավթաշենի վարչական շրջանների |
|Դավթաշենի | |տարածքները |
|_______________|___________|_____________________________________________|
|Արաբկիրի և |Երևան |Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական |
|Քանաքեռ- | |շրջանների տարածքները |
|Զեյթունի | | |
|_______________|___________|_____________________________________________|
|Նոր Նորքի և |Երևան |Նոր Նորքի և Ավանի վարչական շրջանների |
|Ավանի | |տարածքները |
|_______________|___________|_____________________________________________|
|Էրեբունու և |Երևան |Էրեբունու և Նուբարաշենի վարչական շրջանների |
|Նուբարաշենի | |տարածքները |
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 30.06.16 թիվ 667-Ն, 18.07.2019 թիվ 909-Ն 25.02.2021 թիվ 251-Ն, 13.07.2023 թիվ 1171-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 582-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)