Սեղմել Esc փակելու համար:
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ ...

 

14.06.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին

 

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների հավատարմագրած կազմակերպություն» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մարմին» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «գրանցամատյանը» բառից հետո լրացնել «և հրապարակում պաշտոնական կայքէջում» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները չեն տարածվում «մաքսային տարանցում», «մաքսային պահեստ» և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակների վրա:»:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. հունիսի 12
Երևան
ՀՕ-180-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 24.05.2023
N ՀՕ-180-Ն օրենք