040.1117.100802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2002 թվականի N 1117-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 617 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը գույք վաճառելու թույլտվություն տալու մասին» N 617 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 1-ին կետում «Հենակետային բժշկական ուսումնարան» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Բազային բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերության» բառերով.
i
բ) որոշման 5-րդ կետի «գ» ենթակետում «Հենակետային բժշկական ուսումնարան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Բազային բժշկական ուսումնարան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ