040.0972.150702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2002 թվականի N 972-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1069 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հաղորդող և բաշխիչ էլեկտրական ցանցերը տարանջատելու մասին» N 1069 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
i
ա) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել սահմանամերձ շրջանում գտնվող «Այգեհովիտ» և «Բերքաբեր» 110/35/6 կՎ լարման ենթակայանները և ապահովել դրանց օտարումն օրենքով սահմանված կարգով, դուրսգրման եղանակով».
i
բ) որոշմանը կից` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացվող 110 կՎ լարման ենթակայանների ցանկի «I խումբ Տրանզիտային ենթակայաններ» բաժնից և «III խումբ Շառավղային գծերից սնվող փակուղային ենթակայաններ» բաժնից համապատասխանաբար հանել «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ