Սեղմել Esc փակելու համար:
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹ ...

 

 

040.0932.130702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2002 թվականի N 932-Ա

 

i

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 635 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի գույքի հանձնման կապակցությամբ 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ավարտված բանակցությունների արդյունքներով այլ անձանց տրվող փոխհատուցման չափերը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշմամբ հաստատված փոխհատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքը բյուջետային վարկի պարտքի դիմաց օտարելու և այն օգտագործման հանձնելու մասին» N 692 որոշման 5-րդ կետին համապատասխան բացված հատուկ հաշվի միջոցներից:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից գնված 103 քառ. մետր մակերես ունեցող անշարժ գույքը հանձնել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված կոնցեսիայի պայմանագրին համապատասխան, ապահովելով անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 4-ի N 932-Ա որոշման

 

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Կողմի անունը, ազգանունը |  Վնասի փոխհատուցման      |  Փոխհատուցման չափը  |

|(ֆիրմային անվանումը)    |իրավունքի առաջացման առիթը |                     |

|________________________|__________________________|_____________________|

|«Կոնվերս բանկ» ՓԲԸ      |1,000,000 ԱՄՆ-ի դոլար     |1,052,000 ԱՄՆ-ի դոլար|

|                        |վարկի և  52,000 ԱՄՆ-ի     |                     |

|                        |դոլար հաշվարկվող տոկոսների|                     |

|                        |վճարման ապահովման միջոց   |                     |

|                        |հանդիսացող` «Զվարթնոց-2»  |                     |

|                        |համալիրի գրավի իրավունքից |                     |

|                        |հրաժարում                 |                     |

|________________________|__________________________|_____________________|

|Համասեփականատերեր`      |Օդանավակայանի տարածքում   |90000 ԱՄՆ-ի դոլարին  |

|ՀՀ քաղաքացիներ          |գտնվող 103 քառ. մետր      |համարժեք դրամ`       |

|Տ. Մեսրոպյան,           |մակերես ունեցող շենքի     |ներառյալ հարկային    |

|Ի. Քոչարյան,            |գնում                     |գործակալի կողմից     |

|Վ. Բաղյան               |                          |պահվող եկամտահարկը   |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2002
N 932-Ա
Որոշում