040.0847.290602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2002 թվականի N 847-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 573 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների լուծարման և (կամ) մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական արխիվներ հանձնելու կարգի մասին» N 573 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
ա) որոշման վերնագրից ու տեքստից և որոշմամբ հաստատված կարգի վերնագրից ու տեքստից հանել «ձեռնարկությունների» բառը.
i
բ) որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի «բ» ենթակետը «տեղական ինքնակառավարման մարմնի արխիվ» բառերից հետո լրացնել «կամ համապատասխան պետական արխիվ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ