050.0143.140502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2002 թվականի թիվ 143
«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. «Բանկերում վերստուգումների իրականացումը» կանոնակարգ 4-ում (այսուհետև` կանոնակարգ 4) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1.1. կանոնակարգ 4-ում, բացի 3.16, 3.17 կանոններից, «բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչություն», «բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պետ», «բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության աշխատակից» բառերը փոխարինել, համապատասխանաբար` «բանկային վերահսկողության դեպարտամենտ», «բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրեն (տնօրենի տեղակալ)», «բանկային վերահսկողության դեպարտամենտի աշխատակից» բառերով.
i
1.2. կանոնակարգ 4-ի 3.16, 3.17 կանոնները համապատասխանաբար վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Կանոն 3.16
Բանկի գործադիր տնօրենը (վարչության նախագահը) կարող է հաշվետվությանը կից ներկայացնել իր առարկություններն ու բացատրությունները: Վերստուգող խումբը հաշվետվությունը բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) առարկությունների և բացատրությունների հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան բաժնի պետին:
Կանոն 3.17
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան բաժնի պետը հաշվետվությունն ստանալուց հետո, 1 շաբաթվա ընթացքում, իր եզրակացությունների և առաջարկությունների հետ այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենին (տնօրենի տեղակալին)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից: