040.0580.170502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2002 թվականի N 580
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 112 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի «Վարուժան Խաչատրյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» թիվ 112 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
i
որոշման 1-ին կետում «2002 թվականի գարնանային զորակոչը» բառերը փոխարինել «2003 թվականի գարնանային զորակոչը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 17-ից: