040.0619.230502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2002 թվականի N 619
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Հին Նորքի 2-րդ նրբանցքի N 22ա հասցեում գտնվող հանգստյան տունը (այսուհետ` գույք) վաճառել դրա վարձակալ Ռուզաննա Խաչատրյանին (անձնագիր` AC 0564820, տրված` 1999 թվականի հունվարի 26-ին 003 կողմից, հասցեն` քաղ. Երևան, Վերին Շենգավիթ, 2-րդ փող., 37):
i
2. Գույքի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գինը` 3456770 դրամ:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները և տուրքերը.
գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` հանգստյան տանը բնակվող փախստականների ընտանիքներն ապահովել համարժեք տարածքներով կամ կատարել համապատասխան դրամական փոխհատուցում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պայմանների կատարումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել փախստականների ընտանիքների կողմից զբաղեցված տարածքների ազատումը:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված վճարումը և 3-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պայմանները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում նրա հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 23-ից: