040.0588.170502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2002 թվականի N 588
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի բարեփոխման մասին» N 204 որոշմամբ լուծարվող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի գույքը, լուծարման գործընթացն ավարտելուց հետո, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների մասին» N 206 որոշմամբ լուծարվող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության գույքը, լուծարման գործընթացն ավարտելուց հետո, հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 17-ից: