040.0587.170502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2002 թվականի N 587
i
«ԻՆՏԵՐԿԱՊ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ինտերկապ բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 6-ի Գերմանիայի Ֆլոտո քաղաքի կարմիր խաչի, Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ինտերկապ Ֆրանս-Արմենի» բարեգործական միության ֆինանսավորմամբ «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի կողմից 2001-2002 թվականների ծրագրի մասին» N Մ-170 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 30.05.02 թիվ 715-Ա որոշում)
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Ինտերկապ բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպությանը փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում 50 միլիոն դրամ մաքսային արժեքով հագուստի, կենցաղային ապրանքների, հաշմանդամի սայլակների և այլ պարագաների` Հայաստանի Հանրապետության ներմուծման դիմաց հաշվարկվող ավելացված արժեքի հարկի` մինչև 10 միլիոն դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 17-ից: