Սեղմել Esc փակելու համար:
ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1 հունիսի 2022 թվականի N 342

 

ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կողմից ռուսական կազմակերպությանը փոխադրման (ֆրախտի) ծառայության համար վճարած եկամուտների դեպքում անհրաժե՞շտ է ներկայացնել ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից Ձև 273 (ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ) հաշվետվությունը:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ: Նույն մասով սահմանված տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպությունների մասով` տեղեկությունների փոխանակման պահանջ սահմանված լինելու դեպքում: Նույն մասում նշված` ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի ցանկը հրապարակում է հարկային մարմինը` այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:

Օրենսգրքի վերոնշյալ դրույթով սահմանված տեղեկության ներկայացման պահանջը բխում է, մասնավորապես` «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության դրույթներից: Նշված արձանագրության հավելված N 1-ով սահմանված պահանջների 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինները կատարում են փոխանակման մասնակից պետությունների իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկության փոխանակում` փոխանակման մի մասնակից պետության իրավաբանական անձի եկամուտները, որոնք հարկվում են փոխանակման մեկ այլ մասնակից պետությունում` վճարման աղբյուրի մոտ:

Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունների ձևը և դրա լրացման կարգը հաստատվել է ՀՀ ՊԵԿ նախագահի 30.06.2021թ. N 639-Ն հրամանով:

i

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ ՊԵԿ նախագահի 30.06.2021թ. N 639-Ն հրամանով հաստատված տեղեկություններում արտացոլվում են, մասնավորապես` ԱՊՀ մասնակից պետությունների ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց վճարված այն եկամուտները, որոնք ՀՀ հարկային օրենսգրքի և ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված դրույթներին համապատասխան ենթակա են հարկման ՀՀ-ում` վճարման աղբյուրի մոտ:

Ընդ որում, նշված տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպությունների մասով` տեղեկությունների փոխանակման պահանջ սահմանված լինելու դեպքում: Նույն մասում նշված` ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի ցանկը հրապարակում է հարկային մարմինը` այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում (https://www.petekamutner.am/ir.aspx?itn=irlntTreatiesApp):

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.06.2022
N 342
Իրազեկման թերթիկ