ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2022 թվականի N 831-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1913-Ն որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 22-Ն որոշումը.
i
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1438-Ն որոշումը.
i
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1750-Ն որոշումը.
i
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին և Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը և անասնաբուժական վերահսկողության իրականացման ժամանակ ընդունվող ակտերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1230-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ 1-ին կետի 1-ին և 5-րդ ենթակետերի, որոնք ուժը կորցրած կճանաչվեն «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 9
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 9 հունիսի 2022 թվական: