(ուժը կորցրել է 12.01.06 թիվ 73-Ն որոշում)
i
040.0480.300402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2002 թվականի N 480
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 242 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի «Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 242 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` հեռակա ձևով մասնագիտական միջին կրթության մասնագիտությունների ցանկում «0636 Գյուղատնտեսական արտադրանքի մթերումների կազմակերպում և ապրանքագիտություն» բառերը փոխարինել «0612 Ապրանքագիտություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 30-ից: