040.0433.180402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2002 թվականի N 433
i
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ստորագրված համաձայնագրի համաձայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 3000000 յուան արժողությամբ տրակտորների, գյուղատնտեսական գործիքների ու պահեստամասերի տրամադրման ծրագիրը որակել բարեգործական:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով փոխհատուցել սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 2002 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք 40 տրակտորի, 40 գութանի, 40 խոտհնձիչի, 24 հավաքիչ-մամլիչի, դրանց արժեքի հինգ տոկոսը կազմող պահեստամասերի ներմուծման, ստացման, մաքսային ձևակերպման, հանրապետության տարածքում դրանց փոխադրման, պահպանման, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքների համար վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի` մինչև 58000000 դրամ գումարը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների հետագա տնօրինման կարգի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 18-ից: