040.0430.180402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2002 թվականի N 430
i
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏԵՍԱԵՐԻԶՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բարեգործական որակել Լեհաստանից «HAGI Film I Video sp. z o o» կազմակերպության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեով ստացված «Հիսուս» ֆիլմի 2000 տեսաերիզի Հայաստանի Հանրապետություն ներմուծման ծրագիրը:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում 643809 դրամ մաքսային արժեքով տեսաերիզների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 128762 դրամ գումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 18-ից: