Սեղմել Esc փակելու համար:
«ԱԽՈՒՐՅԱՆԻ «ՎԻԿՏՈՐԻԱ» ԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԽՈՒՐՅԱՆԻ «ՎԻԿՏՈՐԻԱ» ԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱ ...

 

 

040.0429.180402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2002 թվականի N 429

 

i

«ԱԽՈՒՐՅԱՆԻ «ՎԻԿՏՈՐԻԱ» ԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բարեգործական որակել ֆրանսիական «Հայ եմ» և «Բոլորս միասին» կազմակերպությունների կողմից Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով «Ախուրյանի «Վիկտորիա» կաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերության հասցեով ստացված կաթի սառեցուցիչ բաքը, 4000 կիլոգրամ կաթի փոշի ներմուծելու և դրա վերամշակումից ստացված կաթնամթերքները Գյումրու հաշմանդամների ու տարեցների տուն-ինտերնատին, Գյումրու ավստրիական թաղամասի մանկապարտեզին, Գյումրու N 37 դպրոցում սովորող` հաշմանդամ ծնողների երեխաներին և Շիրակի թեմի հոգևոր ընծայարանի սովորողներին անհատույց տրամադրելու ծրագիրը:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Ախուրյանի «Վիկտորիա» կաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը փոխհատուցել Հայաստանի Հանրապետություն նշված ծրագրի շրջանակներում ներմուծված 2985570 դրամ մաքսային արժեքով 3500 կիլոգրամ կաթի փոշու դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 597114 դրամ գումարը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2002
N 429
Որոշում