040.0428.180402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2002 թվականի N 428
ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ «ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությանը մեքենաների հանձնումը որակել բարեգործություն:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությանը փոխհատուցել 8,017,240 դրամ ընդհանուր արժեքով երկու ավտոմեքենայի հանձնման դիմաց հաշվարկված 1,603,448 դրամ ավելացված արժեքի հարկի գումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 18-ից: