Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

2 հոկտեմբերի 2020 թվականի N 85

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատերը Ռուսաստանի Դաշնությունից  է ներմուծում լվացքի փոշի: Ներմուծման համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:

 

Պատասխան

i

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետությունները չեն կիրառում ներմուծման ու արտահանման մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ), ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ` բացառությամբ նույն պայմանագրով նախատեսված դեպքերի, իսկ պայմանագրի 72-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով:

i

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017 թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (Օրենսգիրք) 302-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Միության ապրանքները, Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով և (կամ) ծովով փոխադրման նպատակով ենթակա են ձևակերպման «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով` բացառությամբ նույն հոդվածի 5-րդ կետով սահմանված մասնավոր դեպքերի:

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,

i

- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն),

i

- 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

i

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի (29.06.2001 թ. ՀՕ-195) 1-ին հոդվածով սահմանված են այն ապրանքատեսակները, որոնց ներմուծումն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ազատված է ԱԱՀ-ից:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ԵՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծումը համարվում է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ: Ընդ որում, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ կողմից ԵՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ չի հաշվարկվում և չի վճարվում, եթե այդ ապրանքները ներառված են 29.06.2001 թ. ՀՕ-195 օրենքով սահմանված ԱԱՀ-ից ազատված ապրանքատեսակների ցանկում: Միաժամանակ, ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում առաջանում է ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու պարտավորություն` ՀՀ հարկային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով և ժամկետում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
02.10.2020
N 85
Իրազեկման թերթիկ